воскресенье, 18 ноября 2012 г.

6.802.500 $ Արշիլ Գորկու «Անհամբերություն» կտավի համար...


arshile gorky impatience sold out sotheby's


Sotheby’s աճուրդի տանը տեղի է ունեցել ամերիկայան արվեստի աճուրդը: Հայ մեծանուն նկարիչ Արշիլ Գորկու «Անհամբերություն» կտավը վաճառվել է 6.802.500 ԱՄՆ դոլարով:
Ինչպես նշված է աճուրդի տան կայքում, կտավի նախնական գինը տատանվել է 6-8 մլն դոլարի սահմաններում: Կտավի չափսը 62.2 x 77.5 սմ է:
Արշիլ Գորկին` Ոստանիկ Ադոյանը ծնվել է Վանի մերձակա Խորգոմ գյուղում 1902-1905թթ. միջև: Գորկին լքել է Վանը 1915թ. Հայոց ցեղասպանության հետևանքով և մոր ու 3 քույրերի հետ անցել է Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածք: 1919թ. Գորկու մայրը վախճանվել է սովից Երևանում, իսկ Գորկին մեկնել է ԱՄՆ, հոր մոտ: Ստեղծագործական որոնումներում նա փոխում է անունը, դառնալով Արշիլ Գորկի, այդպիսով ակնարկելով իր սիրած գրող` Մաքսիմ Գորկուն: 1922թ. Գորկին ընդունվել է Բոստոնի Դիզայնի նոր դպրոցը, սկզբում նկարում է իմպրեսիոնիստների ազդեցության ներքո, ավելի ուշ` պոստիմպրեսիոնիստների (այդ ժամանակ նա բնակվում է Նյու Յորքում): Գորկու առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել Մելոնի պատկերասրահում 1931թ.:
1930-ականներին Գորկին սերտորեն համագործակցում էր Ստյուարտ Դևիսի, Վիլլեմ դը Կունինիգի և Ջոն Գրեմի հետ: 1944թ. նա ծանոթացավ Անդրե Բրետոնի և հայտնի այլ սյուրռեալիստների հետ:
Առավել հայտնի են Գորկու` «Նկարչի և նրա մոր դիմանկարը» (1926-36թթ.), «Բնանկար Սեզանի ոճով» (1927), «Ինքնադիմանկար» (1937), «Կազմակերպություն» (1933-36), «Կոմպոզիցա» (1936-39), և այլ նկարները: Գորկին ինքնասպան է եղել 44 տարեկանում:
Գորկին համարվում է XX դարի ամերիկյան ամենաազդեցիկ նկարիչներից մեկը, նրա նկարները ցուցադրվում են ԱՄՆ բոլոր խոշորագույն պատկերասրահներում, ինչպես նաև Լոնդոնի «Թեյթ» պատկերասրահում:

Комментариев нет:

Отправить комментарий