четверг, 1 ноября 2012 г.

Ադրբեջանցիներն ու վրացիները «թարսվել են». կրկին հայե՞րն են մեղավոր

Ինչեր ասես, որ չեն լինի Հարավային Կովկասում J

azerbaijan armenia georgia map 




Ադրբեջանական կայքերն առավոտվանից բղավում են՝ վրացիներից չէին սպասում նման քայլ և չեն հանդուրժի…
Պարզվում է՝ դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին Վրաստանում հեղինակություն վայելող համաքաղաքացիական «Բազմազգ Վրաստան» շարժման ջանքերով, Շվեյցարիայի դեսպանատան և Ազգային փոքրամասնությունների հարցերով Եվրոպական կենտրոնի հովանու ներքո լույս է ընծայվել «Բազմամշակութային Վրաստան» բովանդակալից քարտեզը (''Мультикультурная Грузия''): Քարտեզն ընդգրկում է բավականին ծավալուն տեղեկություններ, մասնավորապես՝ Վրաստանի ազգային փոքրամասնությունների մշակութային, պատմական, ճարտարապետական ժառանգությունը, նշանակալից պատմական իրադարձություններն ու ճակատամարտերը, ինչպես նաև արվեստի գործեր ու ավանդական արհեստներ: Քարտեզը ստեղծվել է 4 ամիս տևած անխոնջ աշխատանքի շնորհիվ. ստեղծագործական խումբն ուղևորվել է Վրաստանի տարբեր շրջաններ, նյութեր է հավաքել, զրուցել է, լուսանկարել, խորհրդակցել է հայտնի ազգագրագետների, արվեստաբանների և պատմաբանների հետ:
Եվ ահա թե ինչ «սխալներ» են գտել այս քարտեզում հարևան ադրբեջանցիները: Ինչպես նշում է Վրաստանի ադրբեջանական ՀԿ-ներից մեկի ղեկավար Էլբրուս Մամեդովը. «Կան մի շարք հիմնարար սխալներ այս աշխատանքում: Նախ և առաջ ադրբեջանցիների պատմական իրադարձությունների ներկայացումը սահմանափակվում է պարսկական նվաճումների նկարագրմամբ: Եվ հետո, Շահ-Աբբասի մզկիթ չէ, այլ Ջորարխի մզկիթ: Ինձ հատկապես դուր չի գալիս ադրբեջանցի տղամարդկանց կերպարն այս քարտեզում: Քարտեզի վրա մյուս ազգերի տղամարդիկ քաջ են, առնական, լայնաթիկունք, բեղ-մորուսով: Իսկ մենք չգիտես ինչու՝ ցածրահասակ, առանց բեղի ու մորուսի, ավելի շատ կանացի, քան տղամարդու կերպար: Ցանկացած ադրբեջանցու համար այս քարտեզը վիրավորական է...»:
Ցանկանում եմ հատուկ մեջբերել Մամեդովի խոսքերը ռուսերենով, որպեսզի առավել ակնառու լինի քարտեզից ստացած ադրբեջանական տպավորությունը J. ''Образ азербайджанца создает только такое мнение, что он является кастратом – наблюдающим за гаремом''...
Բանական մարդը, այսքանն ուշադիր ընթերցելուց հետո, կհասկանար, որ հայերն այս հարցում որևէ առնչություն չունեն, քանզի քարտեզի հեղինակներից և ոչ մեկը հայ չէ, իրոք հայ չէ J
Սակայն, արի ու տես, որ ադրբեջանցիները ժամանակ, եռանդ ու փող չեն խնայել...բացահայտել են՝ քարտեզի պատվիրատու, վերոնշյալ «Բազմազգ Վրաստանի» փոխնախագահը հայազգի Առնոլդ Ստեփանյանն է: Ավարտելով իրենց հուզիչ հրապարակումը՝ ադրբեջանցիները նախատում են վրացիներին, հիշեցնում իրենց «դարավոր» կապերի մասին և կոչ անում՝ զբաղվել այս քարտեզով:
Քարտեզի ամբողջական ու որակյալ պատկերն այդպես էլ չկարողացա գտնել: Ի դեպ, ովքեր ունեն, խնդրում եմ ուղարկել ինձ: Քարտեզը փոքր չափերով տեղադրված է «Բազմազգ Վրաստան» շարժման պաշտոնական կայքում: Ներկայացնում եմ նաև ադրբեջանական կայքերում տեղադրված որոշ պատառիկներ: Իսկ ադրբեջանցիներին խորհուրդ եմ տալիս գոնե ամոթի նվազագույն զգացումից դրդված՝ լռել: Եթե մի մեծ խումբ, տարբեր ազգերի ներկայացուցիչ ազգագրագետներ, մշակութաբաններ և պատմաբաններ են աշխատել այս քարտեզի վրա, ապա, բնական է, ստույգ տեղեկություն են ներկայացնում, այլ ոչ թե ադրբեջանական գրքերում պարսիկներից, հայերից ու վրացիներից գողացված պատմություն, սեփականացրած հուշարձաններ և մզկիթների՝ արհեստականորեն վերափոխված ադրբեջանական անվանումներ:

Комментариев нет:

Отправить комментарий