суббота, 17 ноября 2012 г.

Հովիկ Աբրահամյանին հրավիրել են Բաքու, բայց հրավերը տեղ չի հասել…

Ադրբեջանական կայքերը ռեյտինգացավի հոգեվարքում են, ուստի ցանկացած չնչին նորություն մատուցում են ցնցող խորագրի ներքո՝ լսարան գրավելու նպատակով: Իհարկե, հայերին վերաբերող լուրերը չեն շրջանցում այս միտումը:
hovik abrahamyan baku armenia azerbaijan



Համաձայն ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է մասնակցելու Բաքվում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդի գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու սույն թվականի նոյեմբերի 27-28-ին: Այս մասին լրագրողներին հայտնել է Միլլի Մեջլիսի Ասեֆ Գաջիևը՝ հավելելով. «Մեզանից հասնում էր հրավիրելը, կգա, թե ոչ, արդեն Հայաստանի խնդիրն է…»:
Պարզվում է՝ ադրբեջանական հրավերը տեղ չի հասել...:)


Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ 16:00-ի դրությամբ ԱԺ նախագահը որևէ հրավեր չի ստացել։ «Հովիկ Աբրահամյանի անունով նման հրավեր չի եկել»,-ասել է նա։

Մնացինք սպասող...:)

Հիշեցնեմ, որ Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ-երկրներ են Հայաստանը, Ադրբեջանը, Ալբանիան, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Թուրքիան և Ուկրաինան:

Комментариев нет:

Отправить комментарий