вторник, 20 ноября 2012 г.

Աղմկահարույց սկանդալ Ադրբեջանում. ահաբեկում են Մոնթե Մելքոնյանի մահվան մասին իրականությունը պատմող վետերանին


Այսօր կեսօրին Բաքվում՝ Լրագրողների ազատության և անվտանգության լրատվական կենտրոնում, տեղի է ունեցել մամլո ասուլիս, որտեղ Արցախյան պատերազմի ադրբեջանցի վետերան, հետախուզական հատուկ ջոկատի նախկին հրամանատար Տոֆիգ Ջաֆարովն ի լուր աշխարհի ասել է այն, ինչից սարսափում են Ադրբեջանի նախկին ու ներկա իշխանավորները…
monte melkonyan melkonian avo huseynov jafarov azerbaijan karabakh


Պարոն Ջաֆարովը խոստովանել է՝ լուրջ սպառնալիքներ է ստանում համայն ադրբեջանցիների կեղծ հերոս Իբադ Հուսեյնովին շրջապատող անձանց կողմից: Հիշեցնեմ, որ Հուսեյնովը այն սին հեքիաթի հերոսն է՝ ըստ որի իբր Մոնթե Մելքոնյանը մահից առաջ աղերսել է չսպանել իրեն, իսկ արդյունքում իբր թե Հուսեյնով կոչվածը կտրել է Մոնթեի գլուխը:
Ջաֆարովը հերքում է այս տարածված սուտը՝ մեկնաբանելով. «Անձամբ եմ ղեկավարել այն ջոկատը, որը հետևում էր Մարտունում հակառակորդի՝ հայերի անցուդարձին և դիմագրավում նրանց: Իսկ ահա N161 ռազմական միավորումը, որտեղ ծառայում էր Հուսեյնովը, գտնվում էր մեր ետևում՝ 7 կմ հեռու: Ուստի որևէ ռազմական գործողություն առանց մեր հայեցողության այն չէր կարող իրականացնել: Շուտով տեղեկություն ստացանք, որ մեր վերահսկողության ներքո գտնվող շրջանում այդ պահին գտնվում է հենց Մոնթե Մելքոնյանը, սակայն ասեմ, որ նրան ոչնչացնելու հատուկ հրաման չստացանք: Մելքոնյանը սպանվել է Մարզուլի գյուղի համար ընթացող ռազմական գործողության ժամանակ, երբ ադրբեջանցիները ոչնչացրին հայ զինվորներով լի ՈՒԱԶ-ը. դա իրականացվեց 3 հոգու կողմից՝ Շաիգ Քյալբիև, Ասաֆ Մութալլիմով, և ողջ մնացած Ազադդին Մուսաև…մենք անգամ չէինք էլ իմանում, որ սպանվածը Մոնթեն է: Առավոտյան հայերը եկել ու տարել էին նրա դին: Իսկ Հուսեյնովի տարածված նկարը, որտեղ երևում է սպանված հայի գլուխ, դա մեկ այլ հայ զինվորականի կտրված գլուխն է, դեպքն էլ 1992-ին է տեղի ունեցել, բայց Մոնթեն սպանվել է 1993-ին…»:
Հավաքված լրագրողների համար ապշեցուցիչ էր նաև այն, որ Ջաֆարովին հաջողվել էր ձայնագրել բացառիկ հեռախոսային մի քանի խոսակցություն, որտեղ նրան խոստանում են մեծ գումար և պաշտոն՝ Բաքվում, եթե նա Հուսեյնովին չմերկացնի: Հայտնի են նաև նրան զանգահարողների անունները:
Այսպիսով, ճիշտ է Ջաֆարովը, թե ոչ, երկրորդական է, քանի որ Մոնթե Մելքոնյանը, համաձայն հայերի կողմից առաջ քաշվող վարկածի, զոհվել է անհայտ պայմաններում,, սակայն իրականում էլ Մարզուլի գյուղի մոտ 1993 թվականի հունիսի 12-ին: Ասուլիսը եզակի էր նրանով, որ մերկացվում են ադրբեջանական հրեշավոր ստի հերթական դրսևորումները, ադրբեջանական կոռուպացված բարձրաստիճան զինվորական խավը, իշխանությունների կողմից Արցախյան պատերազմի շահարկումները: Ստացվում է՝ այն, ինչը հայերը տարիներ շարունակ հայտարարում էին, ճշմարտություն է, իսկ Ադրբեջանն այնքան հեռու է քաղաքակիրթ, ժողովրդավար և գոնե սեփական վետերաններին հարգող պետություն լինելուց, որ խեղաթյուրում է հայ հերոսի զոհվելու փաստը՝ ստեղծելով Սաֆարովյան կերպարի նախատիպ կեղծ հերոսներ՝ սնելով հասարակության արատները…

azeri azerbaijani azerbaijan karabakh artsakh

1 комментарий:

  1. ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:
    ՁԵՐ ԳՐԱՌՈՒՄԸ ՏԵՂ ԳՏԱՎ http://nakhshkaryan.blogspot.com/ ԲԼՈԳՈՒՄ

    ОтветитьУдалить