воскресенье, 25 ноября 2012 г.

Ադրբեջանական մամուլ. ողջ Մեքսիկան դեմ է Հեյդար Ալիևի արձանի առկայությանը Մեխիկոյում...


aliyev heydar statue mexiko


Մեքսիկայի ողջ բնակչությունը՝ սկսած մտավորականներից, խիստ դեմ է Հեյդար Ալիևի արձանի տեղադրմանը Մեխիկոյում: Այս մասին գրում են ոչ թե հայկական լրատվամիջոցները, այլ մեքսիկական, ինչպես նաև, հենց ադրբեջանական կայքերը, մասնավորապես ՝ azernews.ru-ն:
Մեխիկոյի քաղաքային կոմիտեն պաշտոնապես դիմել է քաղաքապետարանին Ալիևի բրոնզե արձանը քաղաքի կենտրոնից հնարավորինս արագ հեռացնելու պահանջով՝ հիմնավորելով՝ Ալիևը ստալինյան ռեժիմի բռնապետ էր, ուստի արձանի տեղադրումն արդեն իսկ բռնության և բռնատիրական գաղափարների քարոզում է: Բացեիբաց նշվում է նաև այն մասին, որ քաղաքապետարանը, վերցնելով ադրբեջանցիներից քաղաքային զբոսայգու վերանորոգման համար շուրջ 5 մլն դոլար, թույլ է տալիս «ինչ-որ օտարազգիների որոշել՝ Մեխիկոյի հասարակական վայրերում ում արձանները տեղադրվեն, հատկապես երբ դրանք վիրավորական են, արտացոլում են միջազգային հակամարտության լոկ մեկ կողմը, վնասակար են հասարակական ընկալման համար: Մեզ առավել զայրացնում է արձանի գրությունը՝ իբր Ալիևը սեր էր տածում աշխարհի խաղաղության համամարդկային գաղափարների նկատմամբ… »:
Նշեմ, որ Մեխիկոյի մտավորականները դեմ են արտահայտվել Ադրբեջանի կողմից հորինված, այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությունն» արտացոլող կանացի արձանի առկայությանը (Ալիևի արձանից հեռու չէ)՝ հատկապես դրան կից «ցեղասպանություն» արտահայտությանը:
Այնպես որ, պարոնա՛յք ադրբեջանցիներ, միայն փողով հեռու չեք գնա…

2 комментария:

  1. Լավ կլիներ տեղեկատվական նյութերի մեջ ազբյուրների հղումներ կոնկրետ ու ստույգ լինեին...

    ОтветитьУдалить
  2. :) զարմանալի բան եք ասում, կենդանի լինկ է դրված azernews.ru բառի վրա, որի վրա քլիք անելուց տանում է դեպի աղբյուրը: Մի քիչ ուշադիր եղեք

    ОтветитьУдалить