понедельник, 5 ноября 2012 г.

Անհաջող մահափորձ՝ Էրդողանի վրա. հայտնի է մեղավորի անունը...


Այսօր առավոտյան թուրքական բոլոր ԶԼՄ-ներն ազդարարեցին՝ հրատապ. Մահափորձ Էրդողանի վրա:
turkey erdogan gunshoot




turkey erdogan

Առաջատար Hurriyet և Zaman պարբերականները տեղեկացնում են՝ համաձայն ականատեսների՝ մի քանի կրակոցներ են լսվել Անկարայում՝ վարչապետի նստավայրին կից տարածքում, երբ Էրդողանը հանդիպում էր անցկացնում նախարարների հետ: Ապա պարզ դարձավ, որ կրակողին հաջողվել էր մոտենալ շինության բանկի մուտքին և արձակել առնվազն 3 կրակոց: Անվտանգության աշխատակիցներն արագ արձագանքել են՝ կանխելով վտանգն ու ձերբակալելով մեղավորին: Վերջինիս անունը հայտնի է՝ Նուրի Բաշկապան, սակայն դրդապատճառներն ու այլ հանգամանքներ դեռևս մնում են անհայտ: Zaman-ը հավելում է, որ կրակոցներից որոշ ժամանակ անց Էրդողանը շարունակել է նախարարների հետ հանդիպումը, իսկ գլխավոր ոստիկանապես Մեհմեթ Քիլիչլարը ժամանել է վարչապետի նստավայր՝ մանրամասներին տեղեկանալու և գործին ընթացք տալու նպատակով:

Комментариев нет:

Отправить комментарий