среда, 7 ноября 2012 г.

Ադրբեջանը հրաժարվում է Վրաստանից՝ հայերի պատճառո՞վ…


Վերջին ժամանակներս Ադրբեջանի ԶԼՄ-ները հաճախակի են արձանագրում Վրաստանի հետ հարաբերությունների վատթարացման մասին այս կամ այն ոլորտում: Այժմ արդեն նշված թեման տեղափոխվել է քաղաքական-դիվանագիտական հարթակ, որտեղ, անշուշտ, շոշափվում է նաև հայերի անունը:
azerbaijan georgia artsakh karabakh


Քաղաքական նորարարությունների և տեխնոլոգիաների ադրբեջանական կենտրոնի ղեկավար Մուբարեզ Ահմեդօղլուն կարծում է, որ Վրաստանը, չնայած Արցախյան հակամարտության մեջ իր բռնած չեզոք դիրքին, այնուամենայնիվ հակված է հայերին պաշտպանելու: Փորձագետը մասնավորապես շեշտել է. «Հարկ է, որպեսզի Ադրբեջանը լրջորեն վերանայի Վրաստանի հետ իր հարաբերությունները, քանի որ մենք վրացիներին էժան գազ ենք տալիս, գնում ենք բազում այլ զիջումների, սակայն Վրաստանը մեզ չի ընդառաջում: Ճիշտ է, քանիցս լսել ենք վրացիների ոչ ուղիղ մեկնաբանությունները՝ ի պաշտպանություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության, բայց ես եզրակացնում եմ, եթե ասենք մենք չաջակցենք Վրաստանի տնտեսական ծրագրերին, ապա վրացիները կանցնեն հայերի կողմը Լեռնային Ղարաբաղի հարցում: Իսկ այժմ պետք չէ մոռանալ, որ Ամն-ն ու Ռուսաստանը կռիվ են տալիս Հայաստանի համար...»:
Վրաստանի աջակցությունը երբևէ չենք զգացել, ընդհակառակը... մենք Ջավախքի հարց ունենք: Շատ հավանական է, որ Ադրբեջանը նպատակաուղղված է նման սադրիչ նյութեր տարածում, որպեսզի վրացիներին վախեցնի ու դրդի Արցախի մասին կտրուկ հայտարարությունների: Ինչևէ, եթե ադրբեջանական տեղեկությունը հավաստի է, ապա մենք միայն ուրախ ենք այդ առիթով: Նույն վատթարացումն ակնկալում ենք Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում J

Комментариев нет:

Отправить комментарий