четверг, 29 ноября 2012 г.

Մալախովը, ադրբեջանցիների վայնասունը, Ավետիք Իսահակյանը, Gladiator-ն ու դուդուկը...




Ադրբեջանական առաջատար կայքերը լրատվության և պրոֆեսիոնալ լրագրողների խիստ պակասի արդյունքում լսարան ապահովելու խնդիր ունեն, իսկ դա լուծելի է ցանկացած վայրում, տեղում, առիթի դեպքում հայերից ինչ-որ մի բան պոկելու, յուրացնելու, գողանալու և արդյունքում այս ամենը որպես «հայերի կողմից ադրբեջանական մշակութային արժեքների սեփականացում» անհիմն որակավորումներ տալու միջոցով:
Ադրբեջանական այս տենդը վերջին շրջանում հասել է իր գագաթնակետին…ով կմտածեր՝ Մալախովին էլ են մեղադրում…
Ադրբեջանական կայքը զետեղել է ռուս հայտնի հաղորդավար և լրագրող Անդրեյ Մալախովի Пусть говорят! հաղորդումներից մեկը, որտեղ որպես պատվավոր հյուր հրավիրված էր նաև հայազգի հայտնի լողորդ Շավարշ Կարապետյանը: Ինչպես գիտենք, նա 1976-ի սեպտեմբերի 16-ին խեղդվելուց փրկել է սուզված տրոլեյբուսի 92 ուղևորներից 20-ին: Պարոն Կարապետյանը ներկայացնում է իր ընտանիքին, ցուցադրվում է տեսանյութ, որտեղ երևում է նրա նորածին թոռնիկը, և հենց այդ րոպեների ընթացքում (տեսանյութում՝ 10-րդ և 16-րդ րոպեներիս սկսած) հնչում են հայկական դուդուկի ելևէջները: Ցանկացած հայի ականջին էլ ծանոթ մեղեդի է…


Ադրբեջանցիները կառչել են հենց այս հանգամանքից: Առաջատար կայքերից մեկը գրում է. «Նոյեմբերի 27-ին Пусть говорят! հաղորդման ժամանակ ադրբեջանական ազգային երաժշտությունը ներկայացվում է՝ որպես հայկական: Այս փաստը այժմ քննվում է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից: Երգի հեղինակը ադրբեջանցի Ալեկբեր Թագիևն է, այն կոչվում է Sen gelmez oldun…»:
Սա հերթական սադրանքն է: Փորձեցի պարզել Սասուն Պասկևիչյանից, որը, լսելով մեղեդին, իսկույն պատասխանեց. «Հայկական է, «Սիրեցի, յարիս տարան», բառերի հեղինակը՝ Ավետիք Իսահակյանն է, երգել է Օֆելիա Համբարձումյանը…»: Իրոք, սա հայկական մեղեդի է, հայկական երգ: Ցավոք, ինձ չհաջողվեց գտնել Օֆելիա Համբարձումյանի կատարումը, սակայն «Սիրեցի, յարիս տարան»-ի հայկական ու հայալեզու կատարումներն առկա են YouTube-ում: Հեղինակը հայտնի ֆիդայի Մենակն է՝ Գևորգ Առուստամյանը:


Ասեմ ավելին. այս մեղեդին հնչել է հայտնի Gladiator ամերիկյան օսկարակիր ֆիլմում, որտեղ, ինչպես գիտենք, նվագում էր Ջիվան Գասպարյանը: Թե՛ ֆիլմի ստեղծողներին, թե՛ դիտողներին մեղեդին ներկայացվել է՝ որպես հայկական: Սա էլ վառ ապացույցը


Ադրբեջանցիների ուշադրությունը հրավիրեմ ևս մի հանգամանքի վրա: Մալախովի հաղորդման ժամանակ, երբ հյուրերը գովեստի ու ակնածանքի խոսքեր էին հնչեցնում Շավարշ Կարապետյանի հասցեին, ներկա էր նաև ադրբեջանական արմատներ ունեցող Յուլի Գուսմանը, որը միացավ հիացմունքի խոսքերին և որևէ բացասական բան չասաց ու չընդդիմացավ, երբ էկրանից հնչում էր հայկական «Սիրեցի, յարիս տարան»-ը՝ հայկական դուդուկի հնչյունների ներքո:
Այնպես որ, Ադրբեջանի դեսպանությունը գլուխը պատովն է տվել J Все факты на лицо!

4 комментария:

  1. barev tsez, dimum em tsez hargeli im hay erajshtagetner, ergahanner xntrum em paykar ek, ays jxjim irenc meknabanutyunerin, teev kaskatsum em vor mer ayrery chkaroxacan inchpes harkn er i cuyc tnein i lur ashxarhin , vor vojragortsnern, aryunaxum azgy erbek chi unena aynpisi erajshtutyan gortsik inchpisin dudukn e , che vor duduki vra nvagoxnern makur anbits hogu ter joxovurdy kunena aydpisi astso hncheragnerov , zebyuri nman mexedi........

    ОтветитьУдалить
  2. Sireli Ani Margaryan,es dudukahar Saro Danielyann em,vor shurdj 27 tari ashxatel em,skzbic T.Altunyani anvan ergi u pari petakan ansamblum,i michiailoc 12 tari ashxatel em Djivan Gasparyani het,ainuhetev Ashxatel em,vorpes Haihamerg miavorman menakatar,vorn aveli ush veranvanvec Haipetfilharmoniai,chaselov avelin im masin,parzapes asem im karciks ais harci veraberial,da anherkeli past e,vor Azerinere mezanic shat ban en sovorel,aid tvum naev azgain gorcikner nvagel@,Duduk,Tar,Klarinet,Kanon,Kamancha e ailn,patmakan iravaci past e naev,vor nrank unein hrashali ergichner Arevelian vochn i nkati unem iharke,ev asem ain masin,vor Hadjibekovi Arshin Malalai grete bolor temaner@ Arcaxi folklor e,vorn el na ogtagorcel e aid operetum,inch verabervum e bun ais temain,vorn ogtagorcel en Shavarsh Karapetyani eluiti jamanak,nrank chisht en asum da adrbedjanakan e ev voch mi kap chuni mer Sireci yars taran ergi het,kataroxn el ais mardn e,( Alihan Samedov - Sen Gelmez Oldun ),menk,Haiers ais apush katarman vochi het voch mi arnchutiun chunenk,u dra karikn el chunenk,vor asenk sa haikakan e,tekuz mexedin ev erajshtakan elevechne@ inchvor chapov nman e haikakani,ainpes vor petk chi ais aritov vichel,,, hadjoxutiunner em cankanum Dzez ev Dzer Blokin,,, Saro Danielyan Argentina,,,,,,,,,,,,,,,,,,,

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Shnorhakaluyun hargeli Saro Danielyan Dzer profesional motecman hamar....Petq e yndunel jshmartutyuny...Harganqerov.` bjishk-radiolog M. Ohanyan

      Удалить
    2. Iskapes chem haskanum inchu en ogtvum ays dzaynagrutyunic ev voch miayn Moskvayum
      menq shat aveli hajoxvac gorcer unenq mer VARPETneri katarmamb.
      Hollywoodum Hayeric en ogtvum hayern el drancic???

      Удалить