суббота, 24 ноября 2012 г.

Ադրբեջանական Trend.az-ը Բակո Սահակյանին նշել է՝ որպես «ԼՂՀ նախագահ»


artsakh karabakh trend az bako


Ադրբեջանական կայքերում տարիներ շարունակ Արցախյան ազատագրված տարածքներն անվանվում են «բռնազավթված», իսկ Բակո Սահակյանին՝ «հայ սեպարատիստների կեղծ նախագահ»: Եվ ԼՂՀ, առավել ևս՝ ԼՂՀ նախագահ եզրերը Ադրբեջանում խստիվ արգելված են ու չեն հադիպում ԶԼՄ հրապարակումներում:
Սակայն արի ու տես, որ ադրբեջանցիներն էլ են երբեմն ակամայից ընդունում ճշմարտությունը J
Բլոգգեր Տիգրան Քոչարյանն իր էջում տեղադրել էր մի նկար.

Ադրբեջանական trend.az հեղինակավոր լրատվական գործակալությունը ռուսալեզու հոդվածում նշում է. «В четверг сопредседатели вместе с личным предстаяителем действующего председателя ОБСЕ Анджеем Каспршиком посетили Нагорно-Карабах, где провели переговоры с президентом НКР Бако Саакяном…»
Չի բացառվում, որ այս ամենը ստացվել է հայկական կայքերից անփոփոխ նյութ վերցնելու արդյունքում, սակայն լավ է, որ թեկուզ «ադրբեջանական ճակատագրական վրիպակների» տեսքով մենք տեսնում ենք վառ իրականության ամրագրումն ադրբեջանական կայքում: Դե բոլորին է հայտնի, որ իրականությունն ու ադրբեջանական լրատվությունը սովորաբար միմյանց հակասող հասկացություններ են J
 Հ.Գ. Տեսնես՝ այս «վրիպակի» համար ադրբեջանցի լրագրողին կամ խմբագրին կգլխատե՞ն, թե՞ կկախեն…միգուցե հին ու փորձված կացնային հաշվեհարդարին դիմեն…


Комментариев нет:

Отправить комментарий