понедельник, 5 ноября 2012 г.

Ադրբեջան vs Karabakh Tourism Development Agency & SacVoyage

Ադրբեջանական կայքերը կրկին աղմուկ-աղաղակ են բարձրացրել: Նրանց վայնասունը հասանելի է անգամ մինչև Արցախ J

karabakh artsakh travel


Խնդիրը մեկն է. Լոնդոնում շուտով անցկացվելու է տուրիստական միջազգային հեղինակավոր ցուցահանդես, որին մասնակցելու են հայկական 11 կազմակերպություններ: Դրանցից երկուսն իրենց օնլայն-կատալոգներում հայտարարել են ցանկացած անձի՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու և հետաքրքիր ուղևորություն ունենալու մասին: Դրանք են՝ SacVoyage Yerevan և Karabakh Tourism Development Agency: Գազազած ադրբեջանցիներն իրենց ընթերցողների համար հատուկ պատրաստել են դիմումի շաբլոն, որպեսզի Ադրբեջանի քաղաքացիները լրացնեն և բողոքի անգլալեզու կոչով դիմեն Լոնդոնյան ցուցահանդեսի կազմակերպիչներին՝ կոչ անելով մասնակիցների ցուցակից հեռացնել նշված երկու կազմակերպությունները կամ կատալոգից հեռացնել Լեռնային Ղարաբաղի մասին տեղեկությունը:

Ներկայացնում եմ հայ ընթերցողների ուշադրությանը ցուցահանդեսի պաշտոնական կայքը և կոչ անում հակադարձել ադրբեջանական բողոքի ալիքին՝ հայկական տուրիստական ընկերությունների լինկերը տարածելով սոցցանցերում

Բացի այդ, սիրելի՛ հայեր, այցելեք ցուցահանդեսի ֆեյսբուքյան պաշտոնական էջը և աջակցեք դեպի Արցախ ուղևորություններ կատարող հայկական ընկերություններին՝

Комментариев нет:

Отправить комментарий