среда, 28 ноября 2012 г.

Zaman: Այվազովսկու հերթական կտավը վաճառվել է 825.000 ֆունտով


ayvazovski galata tower istanbul turkey armenia art


Թուրքական հայտնի Zaman պարբերականը տեղեկացնում է, որ աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավը, որը ներկայացնում է Ստամբուլը՝ Գալաթա աշտարակով հանդերձ («Գալաթա աշտարակը՝ լուսնալույսի ներքո», 1845թ.), վաճառվել է 825.000 անգլիական ֆունտով Լոնդոնյան աճուրդներից մեկի ժամանակ: Անշուշտ, թուրքական պարբերականը թուրքական չէր լինի, եթե Հովհաննես Այվազովսկու անվան փոխարեն չնշեր Ivan Ayvazovski՝ վերջինիս ներկայացնելով՝ որպես ռուսական գեղարվեստական դպրոցի ներկայացուցիչ: Միգուցե, խմբագիրը չզլանար և թերթեր պատմության գրքերը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է այն մասին, թե ինչպես է Հովհաննես Այվազովսկին ծովը նետում թուրքական իշխանություններից ստացած մեդալներն ու պարգևները:

Комментариев нет:

Отправить комментарий