вторник, 25 декабря 2012 г.

16.000 անգամ Ադրբեջանը խախտել է հրադադարը, մենք` 9 անգամ քիչ ենք պատասխանել…


արծրուն հովհաննիսյան az azeri armenia army military karabakh


Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ մամլո ասուլիս, որտեղ ելույթով հանդես եկան Աշոտ Գրիգորյանը, Մհեր Շիրինյանը և ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Արծրուն Հովհաննիսյանը իր խոսքում նշեց, որ Ադրբեջանը հրադադրի ռեժիմը խախտել է 16.000 անգամ, որը գերազանցում է անցած տարվա 12.700 խախտման ցուցանիշը, բայց ոչ մի անգամ լուրջ հաջողություն չեն ունեցել:Սա վկայում է հակառակորդի սահմանային գծում լարվածություն ստեղծելու ցանկությունը:16.000ից մեր պատասխանը եղել է 9 անգամ քիչ, որից 3000 անգամը հակառակորդը կրակել է միջին և փոքր դիպուկահարից, սրան հակառակ մենք ունեցել ենք 11 անգամ քիչ պատասխան:Այս տարվա ընթացքում զոհերի թիվը, համեմատ մյուս տարիների, քիչ է, ընդամենը մի քանի տասնյակ:Վերջում, ի հավելում իր խոսքին, Արծրուն Հովհաննիսյանը նշեց.« Մեզ համար յուրաքանչյուր զինվորի կորուստը, լինի սպայական թե ժամկետային զինծառայող, մեծ ցավ և վիշտ:Գերատեսչությւնը ամենից շատ է ցավում մահվան լուրը լսելով»
Աշոտ Գրիգորյանը ներկայացրեց որոշակի ցուցանիշներ զինվորների և սպաների կենցաղային բարելավումների վերաբերյալ: Կառուցվել են նոր կոյուղագծեր, զինանոցներ, ճաշարաններ, բաղնիքներ:Ձմռան հետ կապված հատուկ ուշադրություն է դարձվել կաթսայատների վերանորոգմանը:2013թվականին ներկայացվել է կապիտալ շենքերի կառուցում Վանաձորում, Էջմիածիում, Արարատում և զորամասերից մեկում:Շենքեր կկառուցվեն Երևանում 130 բնակարաներով` հատուկ զինվորականների համար:Իսկ Մհեր Շիրինյան նշեց, որ ՊՆ-ն հատուկ ուշադրություն է դարձնում սպայական թեստավորմանը: Սպան, մինչ պաշտոնավարման անցնելը, հատուկ թեստավորում է անցնում և նախարարի հատուկ հրամանով հաստատվել է սպայական կարգուկանոնի կանոնադրությունը, որը բաղկացած էր 12 կետից, հենց այս կետերով պետք է որոշվի պատիժները:Իսկ այն հարցին, թե որտեղ են պատրաստում սպայական կադրերը, Մհեր Շիրինյանը պատասխանեց« Սպայական կադրերի վերապատրաստումը և պատրաստումը մեծ մասամբ կատարվում է ՌԴ-ում (250-ից ավելի), Ֆրանսիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, 2-րդ տեղում ԱՄՆ-ն է (200-ից գերազանցում է), այս պահին ԱՄՆ-ում սովորում է 30-ից ավել զինվորական:Վերջում միայն նշենք, որ 2012-ը ՊՆ-ում խոշոր ձեռքբերումների տարի էր:

Նյութի հեղինակ՝ Դիանա Ղազարյան

Комментариев нет:

Отправить комментарий