воскресенье, 23 декабря 2012 г.

Ադրբեջանի գերագույն վախը. 2-3 օրից՝ Ստեփանակերտի օդանավակայանը կգործի՞


Դատելով ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներից՝ թերևս, արդարացի կլինի համաշխարհային լրագրության շրջանառության մեջ ներմուծել «ադրբեջանական տրամաբանություն» (#Azerbaijani logic#) տերմինը:
stepanakert xankendi airport az azeri azerbaijan armenia karabakh


Վերջինս ենթադրում է հետևյալը. «Այս ահաբեկիչ հայերը հաճախ են գրում Ստեփանակերտի (իրենք անվանում են՝ Խանկենդի) օդանավակայանի մասին, ուրեմն հաստատ բացելու են մոտ օրերս, մենք էլ, չնայած որոշ կառույցների խոստացել ենք, որ ուժ չենք կիրառի, բայց կվերացնենք իրենց ինքնաթիռները:
Այս ահաբեկիչ հայերը, չգիտես ինչու, լռում են Ստեփանակերտի օդանավակայանի մասին: Ուրեմն հաստատ բացելու են մոտ օրերս, մենք էլ կվերացնենք իրենց ինքնաթիռները»:
Ներկա դրությամբ երկրորդ տարբերակն է: Հայկական ԶԼՄ-ներում վերջին ժամանակներս հազվադեպ են անդրադարձներ հանդիպում Ստեփանակերտի օդանավակայնի բացման առնչությամբ: Իսկ մենք՝ հայերս, պարզապես սպասում ենք՝ երբ այն կսկսեն շահագործել, սակայն կասկած անգամ չունենք, որ վաղ թե ուշ դա տեղի է ունենալու, քանզի ներդրվել են նյութական միջոցներ, կատարվել են լուրջ աշխատանքներ, ամեն ինչ կարծես թե պատրաստ է, մնում է՝ հարմար պահը…
Հայերիս լռությունն անգամ երկյուղ է արթնացնում ադրբեջանցի փորձագետ, վերլուծաբան, լրագրող կոչվածների՝ կասկածների, ահի ու թերարժեքության բարդույթների ճահճում մինչև կոկորդն ընկղմված հոգիներում: Եվ այս պարագայում բնավ զարմանալի չէ՝ ինչու են նրանք սկսում դիմել հեքիաթի ժանրին՝ առասպելներ հորինելով օդանավակայանի բացման մասին: Ահա նմանօրինակ լեգենդներից մեկն ազդարարում է. «Համապատասխան դիվանագիտական աղբյուրները վկայում են՝ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը խորընդոտում է հենց հայկական կողմը, անգամ Բաքվում Ադրբեջանի դեսպանի նախազգուշացումները, որ օդանավակայանի բացումը անթույլատրելի է, չի կասեցնում հայերի սադրիչ գործողությունները: Դրանց շարքում է նաև հրադադարի ռեժիմի բազմիցս խախտումը հայերի կողմից…Վերջերս ստուգված և հավաստի աղբյուները մեզ տեղեկացրել են՝ 2-3 օրվա ընթացքում շահագործման է հանձնվելու Ստեփանակերտի օդանավակայանը: Նույն աղբյուրը տեղեկացրել է՝ ռազմատեխնիկական հնարքներ օգտագործելով՝ կասեցվելու է հայկական ինքնաթիռների թռիչքը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ինքնաթիռներն իսկույն կոչնչացվեն…»:
Նախ նշեմ, որ «համապատասխան դիվանագիտական աղբյուրներ» և «ստուգված և հավաստի աղբյուներ» արտահայտությունը նման հակամարտության մասին լուրջ հոդված գրելիս պարզապես ծիծաղելի է և անխոս վկայում է ադրբեջանցիների վառ երևակայության մասին: Հետո էլ ի գիտություն մեր հարևանների՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի խոսքերը երբևէ չեն եղել ու չեն լինի ուղենիշ ՀՀ և ԼՂՀ ղեկավարության համար: Բացի այդ, դեսպանը ոչ թե զգուշացրել է, այլ պարզապես ասել՝ ցանկալի չի լինի: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն անգամ դա չի ասել J
Ինչ վերաբերում է հրադադարի ռեժիմին, ապա անհերքելի և շատ անգամ ապացուցված փաստ է՝ Ադրբեջանն է խախտում առաջինը: 2-3 օրվա մասին ոչինչ չեմ ասի, կլռեմ J Լռությունը, ինչպես փորձն է ցույց տալիս, այս հարցում ամենաազդեցիկն է: Չեմ ապշի, եթե մի օր կարդամ՝ Ադրբեջանը դիմել է գուշակների օգնությանը՝ պարզելու համար Արցախի օդանավակայանի բացման ճշգրիտ օրը J

Комментариев нет:

Отправить комментарий