среда, 19 декабря 2012 г.

Պաշտոնական. Ադրբեջանը 2012-ի ձեռքբերում է համարում Սաֆարով մարդասպանի ազատումը


Լինում են այնպիսի դեպքեր և իրադարձություններ, որոնք դուրս են բանական, մարդկային, մարդասիրական, խաղաղասիրական անգամ նվազագույն պատկերացումներից:
Ադրբեջանը նման դեպքերով հղի երկիր է…
ramil safarov az azeri 2012 murder aze gourgen


Օրերս Ադրբեջանի Ստրատեգիական ուսումնասիրությունների կենտրոնը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ ամփոփել է 2012-ին Ադրբեջանի հանրապետության գլխավոր իրադարձություններն ու ձեռքբերումները: Այս կամ այն միջազգային կառույցներում ելույթների, տնտեսական պայմանագրերի և Բաքվում անցկացրած Եվրատեսիլի շարքում նշվում է հետևյալը. «2012-ին Ռամիլ Սաֆարովի ազատումը մեր ձեռքբերումն է, այն վկայում է, որ Իլհամ Ալիևն առանձնակի ուշադրություն է հատկացնում Ադրբեջանի ցանկացած քաղաքացու, ինչպես նաև բավարար քաղաքական կամք ունի բռնազավթված տարածքները վերադարձնելու…»:
Այս բառերը ևս մեկ անգամ ապացուցում են՝ Ադրբեջանը բռնատիրություն է, որը հեռու է եղել ու այժմ ավելի քան հեռու է քաղաքակիրթ աշխարհից ու քաղաքացիական հասարակությունից: Մարդասպանի ազատումը կրկին քարոզվում է պետական մակարդակի վրա՝ փորձելով Արցախյան հարցով բանակցություններում Ադրբեջանի ձախողումները կոծկել սին ռազմատենչ կոչերով և Արցախի մասին անիրականանալի վարդագույն երազներով ժողովրդի աչքերին թոզ փչելով:

Комментариев нет:

Отправить комментарий