среда, 5 декабря 2012 г.

Դանիայում՝ Հայոց Ցեղասպանության մասին մեծ ցուցահանդեսը կայացավ. կկայանա՞ թուրքական հակա-ցուցահանդեսը...


denmark, armenian,genocide exposition turkey royal


Սույն թվականի նոյեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 15-ը, Կոպենհագենի Թագավորական գրադարանի մաս կազմող Հումանիտար հետազոտությունների գրադարանում ցուցադրվելու էր «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը: Այն կազմակերպվել էր Դանիայում ՀՀ դեսպանության և Դանիայի Թագավորական գրադարանի կողմից` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցության շնորհիվ: Դանիայում հավատարմագրված Թուրքիայի դեսպանը փորձել էր խոչընդոտել նման ցուցադրության բացմանը, և այդուհանդերձ հայկական կողմի ջանքերով այն կայացել էր:
Թուրքական կողմը չի հանձնվել ու պայմանավորվածություն է ձեռք բերել դանիական կողմի հետ ցուցադրելու Հայոց Ցեղասպանության եղելության մասին սեփական պատկերացումները, սակայն նույն տեղում և առանձին ցուցադրությամբ:  eMedia.am-ի հետ զրույցում ցուցադրության բացման արարողությանը մասնակից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ այդ օրերի ընթացքում Թուրքիայի դեսպանն ինչ-որ անհասկանալի ու կիսագիտական առաջարկություններով էր հանդես եկել` առաջարկելով ցուցահանդես ներկայացնել նաև գոյություն ունեցող այլ տեսակետը «այսպես կոչված Հայոց ցեղասպանության» թեմայով:
«Թանգարանի քաղաքականության մեջ չէ ներքաշվել դիվանագիտական խնդիրների մեջ. դա գրադարանի ղեկավարությունը նախապես հատուկ կերպով ընդգծել էր: Նրանք նախապես մերժել էին թուրքական պատասխան ցուցադրությունն այն տարբերակով, որն առաջարկվել էր վերջիններիս դեսպանատան կողմից»,- նշեց Հայկ Դեմոյանը՝ հավելելով, որ առավելևս, տարօրինակ է թվում որևէ գիտական ցուցադրության կազմակերպումը` «այսպես կոչված» եզրույթի շեշտադրումներով:


Իր հերթին Թագավորական գրադարանի ղեկավար Էրլանդ Քոլդինգ Նիլսենը վստահեցրել է, որ որևէ զարմանալի բան չկա հնարավոր պատասխան ցուցադրության մեջ: Գործակալության հետ զրույցում նա նշել է, որ թուրքական կողմը երբեք չի կարող իրենց վրա ճնշումներ գործադրել, ըստ այդմ չէին կարող պարտադրել դադարեցնել ցուցադրությունը:
«Մենք պարզապես կարող են նրանց հարթակ տրամադրել` համապատասխան մակարդակով ներկայացնելու սեփական ընկալումները»,- նշել է Նիլսենը:
Դանիական հեղինակավոր պարբերականները գրում են՝ հօգուտ հայերի և լուսաբանելով ճշմարտությունը.
Jylland-posten: «Թուրքական ճնշումը ծնկի իջեցվեց…Թուրքիայի քայլը նույնն է, եթե նեոնացիստները կազմակերպեն ցուցահանդես Հոլոքոստի թեմայով ընդառաջ գնալ թուրքական կողմին նշանակում է «գլուխ խոնարհել ու ընդունել» վերջիններիս տեսակետը (Suren Esperson)»:
Berlingske: «Ընդդիմությունը կատարյալ հիմարություն է համարում Թագավորական գրադարանում ցուցահանդեսի կազմակերպումը, որով իրականացվում է Հայոց ցեղասպանությունը կեղծելու Թուրքիայի ցանկությունը: Հայոց Մեծ Եղեռնը միֆ չէ, այլ իրականություն: Ինչպես չի կարելի անել ցուցահանդես՝ ուղղված Հոլոքոստի դեմ, այնպես էլ՝ Հայոց ցեղասպանության (Michael Aastrup Jensen)…Թուրքիայի Մշակույթի նախարարը (ի դեպ, պահանջում են նրա հրաժարականը, բայց դա կապ չունի հայերի հետ) պարտավոր է հասկանալ, որ երբ խոսքը գնում է գիտության մասին, ապա չի կարող գոյություն ունենալ այն ներկայացնելու մի քանի ձևեր, կա մեկ ճշմարտություն…»
Ekstrabladet-ի հրապարակումը սույն խնդրի առնչությամբ առավել ուշագրավն է: Ներկայացված է Հայոց ցեղասպանության մասին վկայող մանկան դիի հայտնի լուսանկարը՝ հետևյալ խորագրով՝ «Նկար, որը Թուրքիան քեզ ցույց չի տա»:
The Copenhagen Post: «Թագավորական գրադարանի դեմ մեծ դժգոհության ալիք է բարձրացել, երբ վերջինիս ղեկավարությունը համաձայնել է Թուրքիայի՝ հայկական կողմին ի պատասխան, հակա-Ցեղասպանություն ցուցահանդես կազմակերպելու ծրագրերին»:

Դանիայի և Նորվեգիայի հայկական դեսպանությունը տարածել է հետևյալ հաղորդագրությունը.




Սիրելի բարեկամներ,
Դանիայում և Նորվեգիայում Հայաստանի Դեսպանությունն ամենայն ուշադրությամբ հետևում է Դանիայի Թագավորական գրադարանում նոյեմբերի 6-ին "Հայոց Ցեղասպանությունը և Սկանդինավիայի արձագանքը" թեմայով բացված ցուցահանդեսի
հետ կապված վերջին զարգացումներին: Դանիական ամենատարբեր ԶԼՄ-ները, քաղաքական շրջանակները, լայն հասարակությունը շատ սուր են արձագանքել այն հարցին, որ Դանիայում Թուրքիայի դեսպանության և Թագավորական գրադարանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն` կազմակերպել ցուցահանդես, որը պետք է կրիԱյսպես կոչված Հայոց Ցեղասպանությունխորագիրը:
Առավոտվանից մեր Դեսպանությունը ստանում է հեռախոսազանգեր, էլեկտրոնային նամակներ, ինչպես նաև` ֆեյսբուքյան գրառումներ, որտեղ բոլորն իրենց լուրջ մտահոգությունն են հայտնում այս փաստի կապակցությամբ:
Բոլորիս համար ակնհայտ է, որ նմանօրինակ հակագիտական և հակապատմական քայլը չի կարող ունենալ դրական հետևանքներ, և նաև` կարող է վիրավորել յուրաքանչյուր քաղաքակիրթ մարդու, որի գիտակցության մեջ մարդասպանությունը և առավել ևս` ցեղասպանությունը հանցագործություն է, և ենթակա է դատապարտման, ոչ թե` ցուցադրման: Գիտական հավասարության նշան դնելը ոճրագործի և մարտիրոսված մի ողջ ժողովրդի միջև արդեն իսկ անընդունելի է:
Մենք շնորհակալ ենք բոլորից աջակցության, քաջալերող խոսքերի, նախաձեռնությունների և ակտիվության համար:
Վստահ ենք, որ միասին մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները, որոնք անխուսափելի են մեր իրականության պայմաններում:

Dear friends,
The Armenian Embassy to Denmark and Norway is following very closely last developments related to the opening of the exhibition “The Armenian Genocide and the Scandinavian Response” at the Danish Royal Library on November 6.
A number of Danish mass-media, political circles as well as the public have been very critical towards the agreement between the Turkish Embassy to Denmark and the Danish Royal Library to organize an exhibition titled “The so-called Armenian Genocide”.
The Embassy is receiving a number of phone calls, electronic messages as well as Facebook comments since this morning where everybody expresses his/her concern over the current situation.
It is obvious that this kind of anti-scientific and anti-historical démarche will not have any positive outcome. Moreover, it may hurt any civilized person whose approach is that a homicide, especially, genocide is a crime and needs to be condemned and not exhibited. It is not acceptable to place an equals sign between the criminal and a martyrized nation.
We are thankful to all of you for your support, initiatives and pro-activism.
We do believe that together we can overcome all difficulties that may rise and are unavoidable in the current circumstances.

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Էրիկ Գրիգորյանը,  կոչ է անում.

You can write or call the contact person in the Royal Danish Library to voice your concerns.
Jytte Kjærgaard Pedersen
kommunikationskonsulent Den Kongelige bibliotek
Email: jkp@kb.dk .
Direkte: +45 3347 4876,
Mobil : +45 41289502,

Իսկ Հայկ Դեմոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայոց ցեղասպանությունը եւ սկանդինավյան արձագանքը» խորագրով ցուցահանդես Կոպենհագենի Թագավորական գրադարանում
Նոյեմբերի 6-ին Կոպենհագենի Թագավորական գրադարանի մաս կազմող Հումանիտար հետազոտությունների գրադարանում կայացավ «Հայոց ցեղասպանությունը եւ սկանդինավյան արձագանքը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացումը: Այն կազմակերպվել էր Դանիայում ՀՀ դեսպանության եւ Դանիայի Թագավորական գրադարանի կողմից` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցությամբ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Կոպենհագենում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ եւ դիվանագետներ, քաղաքական, գիտական, մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ, հոգեւորականներ, Կոպենհագենի համալսարանի ուսանողներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ցուցադրության մաս կազմող տասնչորս պաստառները հանգամանալիորեն ներկայացնում են Հայոց ցեղասպանությունից առաջ եւ հետո սկանդինավյան միսիոներուհիների, դիվանագետների, քաղաքական եւ հասարակական գործիչների, լրագրողների, բարեգործական կազմակերպությունների, բժիշկների եւ այլոց արձագանքն Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված զանգվածային բնաջնջման քաղաքականությանը:

Բացման խոսքով հանդես եկավ Թագավորական գրադարանի մաս կազմող հումանիտար հետազոտությունների գրադարանի ղեկավար Հանս Քրիստիան Միկելսենը: Այնուհետև, ելույթ ունեցան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը,Գյուլինգի պատմության թանգարանի տնօրեն Մոգենս Հոյմարկը, Յուսսի Բյորնը: Բացման հանդիսավոր արարողությունը եզրափակեց Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը:

Նշենք, որ Դանիայում հավատարմագրված Թուրքիայի դեսպանը փորձել էր խոչընդոտել նման ցուցադրության բացմանը, սակայն Թագավորական գրադարանի տնօրինությունը տեղի չէր տվել թուրքական ճնշումներին:

Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 15-ը:


Սիրելի՛ հայեր, այժմ մեզանից յուրաքանչյուրը պետք է բողոքի նամակներ հղի Թագավորական գրադարանին՝ թուրքական սադրանքին չենթարկվելու և թուրքական ցուցահանդեսը չեղյալ համարելու կոչով:

1 комментарий:

  1. Բողոքեք!!! ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՀՀից ԷԼ ԶԱՆԳԵՐ/mailներ ԼԻՆԵՆ..Կարևոր ա! Director Erland Kolding Nielsen: ekn@kb.dk !!!!!!!!!!!!!
    Jytte Kjærgaard Pedersen kommunikationskonsulent Den Kongelige bibliotek mailը Jytteի jkp@kb.dk .. Direkte: +45 3347 4876, Mobil : +45 41289502, Privat mobil:+45 22619301

    ОтветитьУдалить