среда, 12 декабря 2012 г.

Մենք կորցնում ենք թառը. Այն՝ որպես «ադրբեջանական ազգային երաժշտական գործիք» են ներկայացնում


tar armenian instrument UNESO azeri azerbaijan lie


Ադրբեջանական լրատվական կայքերը տեղեկացնում են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ ոչ նյութական մշակութային արժեքների պահպանման Միջկառավարական հանձնաժողովը, որի 7-րդ նիստը կայացել է Փարիզում, թառի կատարողական արվեստն ընդգրկել է ոչ նյութական արժեքների ներկայացուցչական ցուցակի շարքում՝ հանձին ադրբեջանական կատարողների արվեստի: Ադրբեջանի Մշակույթի նախարարությունից մեկնաբանում են, որ դա զարմանալի չէ, քանի որ վերջերս «տեղական գորգագործությունը, մուղամն ու աշուղական արվեստը ևս ընդգրկվել են ոչ նյութական ժառանգությունների շարքում՝ շնորհիվ ադրբեջանցիների»:
Հարկ է նշել, որ նիստն ընթանում էր Բաքվում, իսկ թառը՝ որպես երաժշտական գործիք, այնուհանդերձ, չի նշվում՝ որպես «ադրբեջանական», ադրբեջանցիների անունը շոշափվում է միայն կատարողական արվեստի հարցում ( նույն տրամաբանությամբ պարսիկները ևս թառի արվեստին տիրապետող լավ վարպետներ ունեն): Սակայն եթե Ադրբեջանն այս հարցում նման վճռական քայլերով ընթանա, այդ օրն էլ հեռու չէ:
Լինենք իրատես…Google-ի որոնողական համակարգում «թառ» բառը հավաքեք, քանի՞ գիտական-բովանդակալից նյութ կտեսնեք, էլ չեմ ասում հայերիս օգտին խոսող անգլալեզու հրապարակումների մասին: Իմ կուրսեցի և լավ ընկեր Միքայել Ոսկանյանը, որը տարիներ շարունակ ազգանվեր գործ է անում՝ թառը որպես հայկական ազգային երաժշտական գործիք ներկայացնելով աշխարհին, հարցազրույց է տվել կայքերից մեկին:

http://emporium.am/am/media/pr/876-2012-05-04-14-17-46

Նրա ներդրումը գնահատելի է, բայց չէ՞ որ նա միայնակ ոչինչ չի կարող անել, չունի լծակներ: Միգուցե մեր Մշակույթի նախարարությունը զարթնի՞ թմբիրից:

2 комментария:

  1. Եվրոպական կառույցները, այդ թվում նաեվ ՅՈՒՆԵՍԿՕՆ, այսոր սա կանի, վաղն էլ ուրիշ բան, կարծես թե մտածված են անում որ մէզ սրեն իրար դեմ,Արեվելքի ժողովուրդների մեջ միշտ ել տարածված են եղել գրեթե բոլոր ազգային նվագարանները, այսոր մենք ենկ լավ նվագում վաղը կարող են դա անել ուրիշները, բայց ասեմ, որ դարեր շարունակ Արեվելքի ամենալավագույն գործիքային կատարող վարպետնրը գրեթե միշտ եղել են Հայերը, ու հիմա ել կարծես թե նույնն է, այնպես որ ՅՈՒՆԵՍԿՕՆ այս շատ կարեվոր հարցում ճիշտ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ պետք է վարի դա շատ կարեվոր է իմ կարծիքով ............... ,,,,

    ОтветитьУдалить
  2. Խնդիրը կայանում է նրանում,որ մեր նախարարությունը հենց սկզբից պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկեր,բողոքեր, ոչ թե սպասեր` թե ինչ կլինի...չէ որ մեր 'հարգելի' նախարարությունը հատուկ պատվիրակություն էր ուղարկել Փարիզ, ինչը նշանակում է, որ նրանք չէին կարող տեղյակ չլինեին մեր հարևանների ձգտումների մասին, չնայած, որ ներքոհիշյալ ադրբեջանական 'գյուտը' առաջադրվել էր Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում ընդգրկվելու համար մինչ 7-րդ նիստի սկսվելը. այս տեղեկատվությունը հասանելի էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում:

    Craftsmanship and performance art of the Tar, a long-necked string musical instrument, Azerbaijan—The Tar is a long-necked plucked lute crafted and performed throughout Azerbaijan. It features in numerous traditional musical styles and is played at weddings and socials gatherings, festive events and concerts. The hollow body, made of mulberry wood, is shaped in the form of a figure eight and is held horizontally, while the eleven metal strings are plucked with a plectrum. Craftspeople pass on their skills to apprentices, and players transmit their skills by word of mouth and demonstration to young people within their community.

    http://www.unesco.org/new/en/media-services/single-view/news/four_new_items_inscribed_on_unescos_representative_list_of_the_intangible_cultural_heritage_of_humanity/

    ОтветитьУдалить