пятница, 14 декабря 2012 г.

Ադրբեջանի էթնիկ ժողովուրդներ. Քաղաքագետի կարծիքով նրանք հայերի պոտենցիալ բարեկամներն են


Հայաստանում հիմնված  «Եղբայրության կամուրջ»  իրավապաշտպան կազմակերպությունը, որի անդամները Ադրբեջանում ապրող էթնիկ ժողովուրդների ներկայացուցիչներն են`թալիշներ, ավարներ, լեզգիներ, ռութուրներ  հայտարարում են, որ հայերը իրենց բարեկամներն են:


Այս տարվա փետրվարին Հայաստանի Արդարադատության նախարարությունում գրանցված կազմակերպության միակ հայը, ով նաև   «Եղբայրության կամուրջ» -ի նախագահն է, ասում է, որ Հայաստանի և ԼՂՀ  քաղաքացիները պետք է հասկանան, որ ԼՂՀ սահմաններից այն կողմ հայերն ունեն նաև դաշնակիցներ:
«Ադրբեջանը մոնոլիտ երկիր չէ: Ադրբեջանի 6.2-6.3 միլիոն բնակչության մոտ 2 միլիոնը  (բնիկ ժողովուրդները) մեր պոտենցիալ բարեկամներն են, ովքեր չեզոք են վերաբերում մեր և անդրկովկասյան թուրքերի (ադրբեջանցիներ) հակամարտությանը», - ասում է «Եղբայրության կամուրջ»-ի նախագահ, քաղաքագետ  Լևոն Մելիք-Շահնազարյանը:
Ըստ նրա,  այսօր Ադրբեջանում ապրում են 1.5 մլն թալիշներ, 750 հազար լեզգիներ, որոշակի թիվ են կազմում նաև ավարները, թաթերը, ռութուրները: «Եղբայրության կամուրջ»-ի 400 անդամները ազգությամբ  թալիշներ, լեզգիներ, ավարներ են, որոնցից 100-ը ապրում են Դաղստանում և Ռուսաստանում, մնացածը` Ադրբեջանում:
«Ուզում եմ հենց իրենց անունից խոսել: Ադրբեջանում վտանգավոր է ասել. ես թալիշ եմ: Այդ ժողովրդից խլել ու գողացել են պատմությունը, մշակույթը,  հայրենիքը, հիմա խլում եմ լեզուն: Եթե Բաքվում ավտոբուսի մեջ երկու թալիշ իրար հետ խոսեն հարազատ լեզվով, առնվազն կոպիտ նկատողություն կստանան: Թալիշների հայրենիքը  Ադրբեջանի հարավային մասում է, կոչվում էր հենց Թալիշ, այսօր  վերանվանվել է Ադրբեջանի հարավային ռեգիոնի»-ասում է Մելիք- Շահնազարյանը:
Ադրբեջանի ամենախոշոր բնիկ ժողովուրդները (թալիշներ, լեզգիներ, թաթեր) զրկված են դպրոց, թերթ, ռադիո կամ հեռուստահաղորդում ունենալուցՔաղաքագետը նշում է, որ միայն  11 դպրոցներում ուսումնասիրում են թալիշերեն 1-3 դասարանները շաբաթական մեկ անգամ: «Թալիշի ձայն» թերթն արդեն երեք տարի է լույս չի տեսնում: Ադրբեջանի  բնիկ ժողովուրդները  նույն վիճակում են, ինչպիսին Արցախն էր  մինչեւ 1988 թվականը:
Մելիք-Շահնազարյանը ասում է, որ Ադրբեջանը հռչակել է իր անկախությունը առանց հաշվի առնելու երկրի ներսում ապրող բնիկ ժողովուրդների կարծիքը: Ադրբեջանում անկախության  հանրաքվե չի անցկացվել: Ադրբեջանի անկախությունը 1991 թվականին հաստատվել է Միլլի Մեջլիսի որոշման:
«Այսօր ժամանակները փոխվել են: Ադրբեջանը որպես պետություն կազմավորվել է, և ճնշման մեխանիզմն է հզորացել: Էթնիկ խմբերը վախեցած են: Նրանց հետ հանդիպման ժամանակ ես ասում եմ, որ 1989-ին  ԼՂՀ ուներ 150 հազար բնակչություն, այսօր` 145 հազար: Ադրբեջանը ասում է, որ պատրաստ է հայերին տալ աշխարհի ամենաբարձր ինքնավարությունը: Դու (նկատի ունի էթնիկ ժողովորդին) 750 հազար ես: Պահանջիր քոնը, հետո մենք միասին սեղանի շուրջ կքննարկենք: Փորձեք առանց տրորվելու այդ իրավունքը ձեռք բերել»-ասում է Լևոն Մելիք-Շահնազարյանը:
Մեկ տարի առաջ Ադրբեջանի բնիկ ժողովուրդների 11 կազմկերպություններ, որոնք գործում եմ հանրապետության սահմաններից դուրս, հայտարարություն տարածեցին, որում կոչ էին անում Ադրբեջանում ապրող իրենց տղաներին հրաժարվել զինված ուժերում ծառայելուց: http://regnum.ru/news/1478044.html):#ixzz2D8O96ghZ

«
Ոչ ոք աշխարհում չի կարող բացատրել մեզ, թե ինչու լեզգիները, թալիշները, ավարները, ցախուրները, ուդերը, ռութուլները պետք է կռվեն հայկական լեռներում: Բաքուն ասում է, որ մենք պետք է պաշտպանենք մեր հայրենիքը թշնամուց: Բայց արդյո՞ք Ղարաբաղը մեր հայրենիքն է: Եվ արդյո՞ք հայերը մեր թշնամիներն են»,- նշվել է հայտարարությունում:
Լևոն Մելիք-Շահնազարյանը ասում է, ըստ օրենքի Ադրբեջանում երիտասարդները  զինվորական ծառայությունը անց են կացնում իրենց բնակավարից 200կմ հեռավորության վրա: Բնկիկ ժողովուրդները ապրում են երկրի հյուսիսում և հարավում: Նրանց   երեխաների  90 տոկոսը ծառայում են կա՛մ Հայաստանի  կա՛մ Արցախի սահմանում, ինչը նշանակում է որ սահմանին սպանված զինծառայողների 50 տոկոսը կազմում են էթնիկ ժողովուրդների զավակները:
Ըստ քաղաքագետի, այս տարի օգոստոսի 6-ին  սպանվել է ադրբեջանցի զինծառայող ազգությամբ լեզգի Թեյֆուր Բեկովը,  մայիսի 3-ին Ղազախի շրջանում սպանվել են լեզգի Սեիդալի Շիդալիևը և ավար Վուգար Դիբրիովին:
«Մենք կրակում ենք, իրենց տղաներին ենք սպանում, իրենք՝ մերոնց, ո՞վ է շահում: Թուրքը: Այս  գաղափարից  ծնվեց «Եղբայրության կամուրջ»-ը : Մենք օգնում ենք նաև սահմանը անցած  կամ գերի ընկած բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին: Եթե փախչում գալիս են` միանգամից ընկնում են մեր գիրկը, մենք նրանց օգնում ենք և ուղարկում երրորդ երկիր: Հիմա մեր կազմակերպության գերխնդիրն է հասնել Ադրբեջանում օրենքի վերանայմանը, որպեսզի երիտասարդները ծառայեն իրենց բնակավայրին մոտ», - ասում է Լևոն Մելիք- Շահնազարյանը: «Սա շարժում է, որը ղեկավարվում է Հայաստանից, և մենք այս ժողովուրդների հետ դառնում ենք դաշնակիցներ: Եվ այս համագործակցությունում յուրաքանչյուրը  ունի իր շահը»:
Հոկտեմբերին Հայաստան այցելած այս ժողովուրդների 11 ներկայացուցիչներ հանդիպումներ են ունեցել հայաստանցի տարբեր  պաշտոնյանների հետ: Ըստ քաղաքագետի, Հայաստանը համաձայնվել է միջազգային հարթակներում  տարածել նրանց հայտարարությունները, փաստաթղթերը, քանի որ իրենք զրկված են այդ իրավունքից:
«Խնդիրները մշակութայինից մինչև ազգային են: Նրանց  ցավընրանց նկատմամբ իրականացվող խտրականւթյունը հասցնում ենք աշխարհին: Իսկ ո՞րն է Հայաստանի շահը: Եթե մենք կարողանում ենք օգնել իրենց անկախանալ, կամ ինքնավարություն ստանալմիանգամից կտրում ենք Ադրբեջանի բոլոր հույսերը: Պատկերարցրեք Ադրբեջանը միանգամից կորցոնում է 2-2.5 միլիոն մարդ, կորցնում է հսկայական տարածքներ»-ասում է նա:
Ըստ քաղաքագետի, այս դեպքում Ադրբեջանը մասնատվում է  չորս մասի, որոնցից երեք մասը (թալիշները, ավարները, լեզգիները) հարևան հարաբերություններ են ունենում Հայաստանի և ԼՂՀ-ի հետի հետ, իսկ չորրորդը՝ դառնում է անատամ ու անվտանգ օձ:

Հեղինակ՝ Գայանե Մկրտչյան




Комментариев нет:

Отправить комментарий