воскресенье, 30 декабря 2012 г.

Ադրբեջանը սարսափում է Հայաստանի կողմից Նախիջևանի «օկուպացման» փորձի՞ց


«Օկուպացված, բռնազավթված տարածքներ», «ագրեսոր», «ահաբեկիչ»…ահա սրանք են Ադրբեջանի կողմից մեր՝ հայերիս մասին պարբերաբար օգտագործվող բնորոշումները, որոնք շրջանառության մեջ են դրվել ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից՝ անշուշտ բացարձակ չհամապատասխանելով իրականությանը:
nakhichevan az azeri armenia occupation karabakh


Ադրբեջանը նախատոնական շրջանում նոր առասպելներ է մոգոնել՝ «Հայաստանի կողմից Նախիջևանի հնարավոր օկուպացում, եթե Իսրայելն Իրանի դեմ պատերազմ սկսի»: Ավելին, այս մտքի առնչությամբ իրենց անկեղծ ու սրտից բխող վախերով և կասկածներով կիսվել են Ադրբեջանի բնակիչները տարբեր ֆորումներում ու սոցցանցերում: Իրավիճակն այնքան է ծավալվել, որ ադրբեջանցի լրագրողներն առանց երկար-բարակ մտածելու Նախիջևանի հնարավոր գրավման մասին հարց են ուղղել օտարազգի՝ ռուս և հրեա ռազմական փորձագետների ու վերլուծաբանների: Այս պարագայում անգամ հակադարձել էլ պետք չէ J Թողեք հանգիստ ադրբեջանցուն, և նա շատ արագ ցույց կտա իր իրական մտավոր ունակությունները J
Փորձագետները չեն զլացել և միաձայն հերքել են Նախիջևանի՝ հայկական զորքերի կողմից գրավման բարձր հավանականությունը: Բայց չմոռանանք, որ Նորին մեծություն, բռնապետ Ալիևին ձեռնտու են նմանատիպ խոսակցությունները, քանի որ սեփական ժողովրդի շարքերում կրկին հայերի նկատմամբ վախ ու ատելություն, հայերի կողմից ռազմական ուժի ցուցաբերման հավանակության մասին լուրեր տարածելով՝ շեղում է Ադրբեջանի ներսում ծառացած լրջագույն սոցիալ-տնտեսական ու քաղաքական հիմնախնդիրներից, բացի այդ փորձում է գոնե ինչ-որ կերպ արթնացնել բանակի՝ գոյություն չունեցող ոգին J Նշեմ նաև, որ վերջին շրջանում մեծ թիվ են կազմում Ադրբեջանի կողմից տարածվող, Իրան-Իսրայել պատերազմի հնարավոր տարբերակների մասին հրապարակումները, որոշներն արտացոլում են ադրբեջանցիների կասկածները՝ Ադրբեջանը կզրկվի Իսրայելի աջակցությունից, երբ վերջինս զբաղվի Իրանով, ապա մեն-մենակ կմնա Հայաստանի դեմ, հայերն էլ կօգտվեն հարմար պահից…
Մենք անշուշտ գիտենք, որ Նախիջևանը հայկական տարածք է եղել, հետո էլ, եթե տեսականորեն հարցը դիտարկենք, այն գրավելու մտքից չենք հրաժարվել, սակայն եկեք համաձայնենք, որ Ադրբեջանի արհեստածին սարսափներն ու հիմար մտքերը չափ ու սահման չեն ճանաչում:

Комментариев нет:

Отправить комментарий