понедельник, 10 декабря 2012 г.

Երկու անգամ դիմել եմ, ուզում եմ ինքնակամ ծառայել, բայց դեռևս չեն տանում (interview)


Ցավոք, մեզանում հազվադեպ է պատահում, երբ հայ երիտասարդը մեծ սեր տածի զինվորական ծառայության նկատմամբ և պատրաստ լինի ցանկացած պահի զորամաս մեկնելու, այն էլ՝ չեն տանում, ավելի ճիշտ՝ դեռևս չեն տանում, քանի որ որոշ առողջական խնդիրներ ունի: «Հայազն» միության անդամ, բանիմաց ու սկզբունքային երիտասարդը համաձայնեց զրուցել ինձ հետ ու մանրամասնել հանգամանքները:
armenian armenia army soldier military flag


_Կներկայանա՞ք ու կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին: Բանակի նկատմամբ սերը մանկու՞ց է: Եվ ինչով է պայմանավորված:
_Աշոտ Գրիգորյան.. ծնվել եմ 1994-ի մայիսին Տավուշի մարզի Պառավաքար գյուղում։ Որպես սահմանամերձ գյուղի բնակիչ՝ մեր ընտանիքում նույնպես պետք է վառ լիներ ազատատենչությունը, Հայրենիքի հանդեպ սերն ու նվիրումը։ Բանակն ինձ համար մանկուց սրբություն է եղել, ու հետագայում նաև հետաքրքրությանս գլխավոր օբյեկտը:
_Հայկական մամուլը հաճախ լայնորեն լուսաբանում է ինքնասպանությունների և բանակում անօրինական դեպքերը: Դրանք Ձեզ ետ չե՞ն պահում:
_Ինքնասպանություններն ու սպանությունները շատ ավելի մեծ թիվ են կազմում քաղաքացիական կյանքում։ Չեմ կարծում, որ այդ ինքնասպան եղած երջանկահիշատակ տղաներից որևէ մեկը մանկուց երազում էր բանակ գնալու, զենք կրելու ու ընտանիքը սահմանում պաշտպանելու մասին:
_Չե՞ք կարծում, որ Ձեր ուսմանը կխանգարի ծառայությունը:
_Ուսում ստանալու համար պետք է պատասխանատվություն ունենալ, իսկ բանակում հենց դա էլ կսովորեմ՝ պատասխանատու լինել։ Կարծում եմ՝ ընդհակառակը, բանակը կօգնի ավելի հասունանալ ու ուսմանն ավելի լուրջ նայել:
_Զենքերի օգտագործումն ու առհասարակ ռազմական գործը որտե՞ղ եք սովորել, թե՞ պարզապես ինքնակրթության արդյունք է:
_Առաջին ուղղություն տվողը հայրս է եղել։ Միշտ հետաքրքրում էր Աֆղանական ու Արցախյան պատերազմի մասին պատմություններ լսել նրանից, սովորեցնում էր իր իմացած բոլոր տեսակի զինատեսակները, ասում այնպիսի գաղտնիքներ, որ կարող էի ձեռք բերել միայն պրակտիկորեն։ Մինչև հիմա օգտվում եմ նրա խորհուրդներից ու հորդորներից:
_Ցանկանում ես ծառայել երկու տարի՞, թե՞ ուզում ես ռազմական կարիերա ունենալ:
_Նախ պետք է, որ պարտքիս պարտադիր մասը վերադարձնեմ (պարտադիր զինվորական ծառայություն անցնեմ), հետո արդեն կմտածեմ հետագայի մասին.. երկու տարի առաջ ԶՈՒ-ի զինատեսակները սովորում էի՝ մտածելով մի բան, «ուշ թե շուտ պատերազմ կսկսի, հետո սրանք սովորելու ժամանակ չի լինելու»… Հիմա հասկանում եմ, որ շատ քիչ անցել եմ սիրողական մակարդակը։ Հիմա մտածում եմ փորձագետ դառնալու ուղղությամբ:
_Արդեն Ձեր տարիքն է ՝ ծառայության անցնելու: Ի՞նչն է խնդիրը, որ չեն վերցնում:
_Արդեն 2 անգամ դիմել եմ ծառայելու համար, չնայած դեռ սովորում եմ։ Որոշ թույլ առողջական խնդիրներ կան, որոնք հուսով եմ նպատակիս չեն խոչընդոտի։ Դեռ ժամանակ ունեմ, չնայած հիմա էլ, մեծ հաճույքով կմեկնեի առաջին իսկ հավաքին։
_Ձեր շրջապատում ծառայել ցանկացող երիտասարդներ շա՞տ կան:
_Բախտի բերմամբ շրջապատս նույնպես Ազգային հարցերով տոգորված տղաներ են։ Իհարկե, ի ցավ բոլորիս՝ կան նաև երիտասարդներ, ովքեր առաջին հնարավորությունը բաց չեն թողնի դասալիք դառնալու համար։ Բայց չմոռանանք, որ  10 000 000  հայերից 30 000-ն էլ բավական էին մի ամբողջ չքնաղ Արցախ ազատելու համար։
_Ըստ Ձեզ, ի՞նչն է դարձնում հայկական բանակը տոկուն ու քաջ, ո՞րն է մեր ռազմական ուժերի գրավականը:
_Ձեր պատասխանը հարցի մեջ կա։ Տոկուն ու հզոր է դարձնում ՀԱՅԿԱԿԱՆԸ.. ինչպես ասում են. «սարսափելի չէ բանակը, սարսափելի է երբ բանակը թույլ է լինում»։ Փառք Աստծո ու Հայ զինվորի, մենք ունենք բավականին հզոր ու կայացած բանակ, ունենք ավելի կիրթ ու բանիմաց սպաներ, էլ ի՞նչ է պակասում Հայ զինվորին։
_Եթե վաղը պատերազմ լինի և հարկ լինի առաջին գիծ գնալ, կգնա՞ք այդ քայլին:
_Ես ծնվել եմ հրադադարից օրեր անց.. ես իրական պատերազմի զգացում չեմ ունեցել, բայց որպես Հայ պարտավորված եմ։ Ի՞նչ եք կարծում՝ երիտասարդ, ում հորեղբայրներն էս հողի համար արյուն են թափել, հիմա չի՞ գնա էդ արյամբ սրբացած հողին ամուր կանգնելու, չի՞ գնա, որ թույլ չտա թշնամուն իր արյունակցի գերեզմանը պղծել

Комментариев нет:

Отправить комментарий