четверг, 20 декабря 2012 г.

Ադրբեջանագետ. Մեր թույլ կողմը չկենտրոնացված քարոզչությունն է (interview)


Վերջերս հաճախակի են դարձել խոսակցությունները Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունները վերսկսելու մասին: Այս առիթով, ինչպես նաև Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունների և տեղեկատվական պատերազմի մասին հետաքրքիր զրույց ունեցա ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանի հետ:
azer azerbaijan, azeri, armenian, sargis, baku, gabala


_Գաբալայի դեպքի մասին կասե՞ք Ձեր տեսակետը, սա ենթադրում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացու՞մ և Ադրբեջանի կողմից խիստ արևմտամետ դիրքորոշման որդեգրու՞մ:
_Իհարկե որոշակի ազդեցություն դա կունենա ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա, բայց մյուս կողմից Ադրբեջանը կորցնում է լուրջ խաղաքարտ, որը նա հաջողությամբ օգտագործում էր: Բացի դրանից պարզ է դառնում, որ Ռուսաստանը չէր մնացել Գաբալայի ՌԼԿ հույսին:
_Այդ դեպքում Գաբալային ի՞նչն է փոխարինելու Ռուսաստանի համար:
_Եթե չեմ սխալվում Ռուսաստանի Արմավիր քաղաքում նույնպես կա նմանատիպ կայան, իսկ գաբալայի ՌԼԿ-ն արդեն զիջում էր իր տեխնիկական հագեցվածությամբ:
_Վերջերս Ադրբեջանի կողմից կրկին հնչում են պատերազմ վերսկսելու և Շուշիի բերդի վրա ադրբեջանական դրոշը փողփողելու կոչեր: Բա՞րձր եք գնահատում նոր պատերազմի հավանականությունը:
_Քանի դեռ Հայաստանը կարողանում է պահպանել ռազմական բալանսը, պատերազմի հավանականությունը բավական ցածր եմ համարում:
_Իսկ ինչպիսի՞ տրամադրություններ են տիրում Ադրբեջանի բանակումՄի՞թե միայն նորագույն զինամթերք գնելով՝ նրանք կարող են մարտունակ բանակ ստեղծել:
_Իհարկե ոչզինվորի համար ամենակարևորը ոգին է և հմուտ սպայական կազմըինչը Ադրբեջանում բացակայում է:

_Համաձայն որոշ տեսակետների՝ ավելի լավ է՝ մենք առաջինը նախահարձակ լինենք, քան թե սպասենք՝ Ադրբեջանը հարձակվի: Դա խելամի՞տ եք համարում:
_Նախահարձակ պետք է լինել քարոզչական դաշտում, որտեղ մենք նրանց բացահայտ զիջում ենք:
_Դրական փոփոխություններ տեսնու՞մ եք մեր քարոզչության դաշտում, ո՞րոնք են մեր քարոզչության թույլ և ուժեղ կողմերը:
_Մեր թույլ կողմը չկենտրոնացված քարոզչությունն է և դրա անկազմակերպ վիճակը, իսկ ուժող կողմը լավ մասնագետները և պատմական արդարությունը, որը մենք պետք է օգտագործենք:
_Այդ դեպքում ո՞րոնք են Ադրբեջանի թույլ կողմերը, որոնք մենք կարող ենք օգտագործել քարոզչության մեջ:
_Ադրբեջանի թույլ կողմն այն է, որ նրանց կողմից պատմության կեղծումը շատ ակնհայտ է, պարզապես դա պետք 1 հասցնել միջազգային հանրությանը
_Որո՞նք են Ադրբեջանի ներկայիս հանրապետության վարած ներքին քաղաքականության թույլ կողմերը, որոնք ևս կարող են օգտագործվել մեր կողմից՝ նրանց քարոզչությանը հակադարձելու համար:
_Ամենացավոտ խնդիրը մեր հարևանի համար բնիկ ազգերի խնդիրն է: Պարզ է, որ Ադրբեջանը վարում է այդ ազգերի ձուլելու քաղաքականություն: Ի դեպ, նրանք հանդիսանում են այս տարածքի հին բնակիչներ: Իսկ մենք կարող ենք հանդես գալ՝ որպես այդ ժողովուրդների պաշտպան և նրանց բողոքի ձայնը միջազգային հանրությանը հասցնող մի երկիր:
_Ի՞նչ վիճակում է Ադրբեջանի նավթարդյունաբերությունը: Եթե չեմ սխալվում, նվազման ցուցանիշներ են գրանցվել:
_Այո՛, որոշակի նվազում սպասվում է, որովհետև Բաքվում նավթ են արդյունահանում արդեն 100 տարուց ավել, ինչը չի կարող իր ազդեցությունը չունենալ:
_Եվ վերջին հարցը: Արցախյան հարցի հանգուցալուծումն ի՞նչի միջոցով է լինելու, ե՞րբ և ի՞նչ կերպ: Կիսվեք Ձեր պատկերացումների մասին:
_Դժվար է ասել, թե երբ և ոնց, բայց եթե մենք ցանկանում ենք այն լուծել մեր օգտին, պետք է ունենալ ուժեղ տնտեսություն, ուժեղ բանակ և առողջ հասարակություն:

Комментариев нет:

Отправить комментарий