воскресенье, 9 декабря 2012 г.

Պետք է համազգային գաղափարախոսություն, որն իրենց մեջ կկրեն Հայ ազգայնականը, Հայ ազատականը, Հայ սոցիալիստը... (interview)

Սոցցանցերում որպես ամենաակտիվ ազգային կառույց հաճախ է նշվում Հայազն Միության անունը, որի Կենտրոնական վարչության անդամ Արմեն Մկրտչյանը համաձայնեց պատասխանել ինձ առավել հետաքրքրող հարցերին.
armenia armenian army azeri azerbaijan soldier


_Ադրբեջանցի բռնցքամարտիկները եկան Հայաստան, մենք պատշաճ ընդունեցինք, ի՞նչ եք կարծում՝ պե՞տք էր առհասարակ հրավեր չուղարկել Սաֆարովի դեպքից հետո:
 _Չէ՛կարծում եմ, որ պետք էր ուղարկել,պետք էր հայկական հյուրընկալություն ցույց տալ, ու ուրախ եմ, որ այդպես էլ արեցինք:Մենք անզեն թուրքի,ադրբեջանցու դեմ պայքարելու խնդիր չունենք,եթե իհարկե նա ոտնձգություն չի անում մեր հանդեպ: Իմ ավագ ընկերներից մեկը՝ Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Ագոն՝ Արկադի Կարապետյանը, մի լավ խոսք ունի.ասում է. « պատերազմում անգամ մեր նպատակը թուրք սպանելը չէր»:Ասեմ ավելին. կարծում եմ՝ հնարավորության դեպքում հայկական կողմը պիտի ադրբեջանցի ժողովրդին աջակցի ազատվել իր երկրում տիրող բռնատիրական համակարգից:
 _Տեղեկատվական պատերազմում ներկա պահին ինչպե՞ս եք գնահատում մեր հնարավորություններն ու ներուժը: Համեմատե՛ք ներկա վիճակը նշված ասպարեզում ասենք մեկ-երկու տարի առաջ տիրող իրավիճակի հետ:
 _Իհարկե անհամեմատելի է տեղեկատվական պատերազմների մեր այժմյան մակարդակը թեկուզ երկու տարի առաջվա հետ:Ամեն դեպքում,կարծում եմ՝ գնալով մենք պաշտպանվող կողմից այս հարցում պիտի վերածվենք հարձակվող կողմի:
_Ի՞նչն է առաջնայինն այս հարցում՝ նյութական ռեսուրսը, մարդկային ռեսուրսը, տեխնիկական վերազինումը: Հասարակական որոշ շրջանակներում այն տեսակետն է տիրում՝ համաձայն որի Ադրբեջանը կրկնակի եռակի ավելի մեծ գումարներ է ծախսում տեղեկատվական պատերազմում, քան մենք...սա հոգեբանորեն ինչ-որ տեղ ճնշում է:
_Չեմ կարծում:Որքան որ տեղյակ եմ,արդեն պետական մակարդակով է այս հարցով գործունեություն ծավալվում,արդեն նաև նյութական միջոցներ են ներդրվել,ու կարծում եմ՝ գոնե այս հարցում գնալով մեր վիճակը կլավանա: Ինչ վերաբերում է երեք անգամ ավելի մեծ հովանավորություն ունենալուն, հիշենք,որ երեք-չորս անգամ ավելի բազմամարդ ադրբեջանական բանակը մեղմ ասած պարտվեց ու իր պետության դե յուրե տարածքի 20%-ից զրկվեց:
_Որո՞նք են Ադրբեջանի ամենախոցելի կողմերն ըստ Ձեզ, որոնք մենք կարող ենք օգտագործել տեղեկատվական (և ոչ միայն) պայքարում:
_Անկեղծ ասած դժվար է պատասխանել այս հարցին:Բայց մի բանում վստահ եմ,որ խնդիրը նախ և առաջ մեր մեջ է.ցավոք սրտի, ի տարբերություն մեզ՝ քսան տարի շարունակ ադրբեջանական պետությունը իր նոր սերնդին կրթել ու զարգացրել է ազգային ոգով,ստեղծել,ինչու չէ ,հորինել է ազգային իդեալներ: Իսկ մենք ունենք այն,ինչ ունենք:Մի ռուսական հաղորդում դիտեցի տարիներ առաջ,երբ Բաքվի ու Երևանի փողոցներում հաղորդավարը կանգնեցնում էր տասական երիտասարդների,ու հարցնում,թե ինչպես են պատկերացնում Արցախյան հարցի լուծումը:Ադրբեջանցի երիտասարդները՝ հիմնականում աղջիկներ,պատասխանում էին՝ «Էրիվանի խանության <ազատագրումն> են պատկերացնում»:Իսկ մեր տասից յոթը՝խելամիտ զիջումներ և այլն:

_Եթե լինենք հնարավորինս անկեղծ (մենք մերոնցով ենք), ասենք՝ վաղը պատերազմ եղավ, Աստված չանի իհարկե, հայ երիտասարդների մեծ մասն ինքնակամ կգնա՞ երկիրը պաշտպանելու:
_Եթե անկեղծ,չէ:Սակայն Արցախյան պատերազմում էլ մեկ միլիոն ցուցարարներից միայն 20-25.000-ը գնացին, որից կամավոր ընդամենը 1/2ը: Բայց մենք հաղթեցինք:Այս անգամ էլ կհաղթենք,անկասկած:
_Ադրբեջանը պարբերաբար սեփականացնում է նաև մեր մշակութային ժառանգությունը: Ցավոք, շատ դեպքերում նրան հաջողվում է հայկական երգը կամ գորգը աշխարհին նեիկայացնել և տպավորել մարդկանց մեջ՝ որպես ադրբեջանական: Ունե՞նք մեր մեղքի լուման այս հարցում: Ինչպե՞ս կարելի է կասեցնել այս գործընթացը:
_Ոչ միայն ունենք,այլև հենց մենք ենք մեղավոր: Երբ մենք մեր մշակույթին տեր չենք կանգնում,ուրիշն է վերցնում այն ու սեփականացնում:Իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պես վաճառված միջացգային կառույցներն էլ կլորիկ դրամագլուխների դիմաց վավերացնում են այդ գողությունները:Վերջերս իմացա,որ տոլմայի հայրենիք լինելու հայտ է ներկայացրել եվրոպական մի պետություն:Շատ լավ,թող հայտարարեն,բայց թող փաստեր քննողները մտնեն այդ պետության գոնե մի գյուղ,գտնեն մի եվրոպացի տատիկ,ով տոլմա կեփի:Ու հենց այդտեղ էլ հեքիաթը կավարտվի:
_Հայը մտածող է, ստեղծող է, բացառիկ է...Ի՞նչն է խանգարում մեզ համախմբվելոը, ինչու՞ մինչ այժմ չունենք ընդհանուր-միասնական ազգային գաղափարախոսություն, որը ցանկացած պահի կզգաստացներ հային՝ անկախ դիրքից, դավանանքից, բնակության վայրից:
_Եկեք չշտապենք:Իրականում մեր մեջ այդքան էլ վատ չեն աշխատում արագ արձագանքման ազդակները.տեսեք՝ երբ սեպտեմբերին Հունգարիայից Ռամիլ Սաֆարովն ազատ արձակվեց,Երևանում այնպիսի մթնոլորտ էր,որ ցանկացած պահի հարյուր հազարավոր մարդիկ փողոց դուրս կգային:Ու այդպես էլ եղավ. Հունգարիայի դեսպանատան և ՀՀ ԱԳՆ շենքի մոտ անցկացված մեր ցույցերն անցան աննախադեպ բազմամարդ:Այսպիսի դեպքեր էլի են եղել,որոնք մեզ գալիս են ապացուցելու,որ ամեն բան կորած չէԻսկ գաղափարախոսության առումով այո՛,մեզ պետք է համազգային գաղափարախոսությունը, որն իր մեջ կկրի թե՛ Հայ ազգայնականը, թե՛ Հայ ազատականը, թե՛ Հայ սոցիալիստը:
_Շուտով Ամանոր է, ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին:
_Հայ ժողովրդին մաղթում եմ մի բան-ազգային պատասխանատվության զգացողություն:Եթե սա լինի բոլորիս մեջ,հավատացե՛ք՝ մենք որևէ խնդիր չենք ունենա:Կունենանք թե՛ հզոր ու սոցիալապես կայուն պետություն,թե՛ լուծված Արցախի հարց, թ՛ե կենսունակ Սփյուռք: Իսկ հայ զինվորին եղբայրական ջերմ համբույրներս կփոխանցեմ՝ մաղթելով բարի ու խաղաղ ծառայություն:

Комментариев нет:

Отправить комментарий