воскресенье, 16 декабря 2012 г.

Թուրքական՝ Հայոց Ցեղասպանության մասին բարձրաձայնող TARAF-ի անձնակազմը հրաժարական է տվել...


Թուրքիայում հանրահայտ «Թարաֆ» թերթի խմբագիր Ահմեթ Ալթանն ու խմբագրակազմի 80 տոկոսը հրաժարական են տվել: 
taraf turkey armenian genocide


Այս մասին, ինչպես հաղորդում է թուրքական «Միլիեթ» թերթը` նշելով, որ լուրը հայտնել է «Թարաֆ»-ի սյունակագիր Քուրթուլուշ Թայիզը: «Թարաֆ»-ի բազմաթիվ լրագրողներ մշտապես գրել են Հայոց ցեղասպանության իրողության մասին, ինչն առաջացրել էր իշխող վերնախավի դժգոհությունը:

Թերթի սեփականատեր Բաշար Արսլանին աշխատանքից հեռանալու դիմում են ներկայացրել նաեւ խմբագրի տեղակալ Յասեմին Չոնգարը եւ թերթի համահիմնադիր Նեշե Դյուզելը: Թուրքական սոցիալական մամուլում «Թարաֆ»-ի խմբագրակազմի մեծամասնության հրաժարականը մեծ արձագանք է գտել: «Թարաֆ»-ում աշխատանքների համակարգողը հայազգի Մարգար Եսայանն է: Հայտնի չէ` նա եւս հեռանալու դիմում ներկայացրել է, թե ոչ: Թերթի սեփականատերը ԶԼՄ-ներին հայտնել է, որ թերթի հրապարակման դադարեցման մասին խոսք չի կարող լինել, եւ որ «Թարաֆ»-ը կշարունակի «ճանապարհը»:

Комментариев нет:

Отправить комментарий