среда, 23 января 2013 г.

«4 Հոգին՝ մեքենայում», դեպի Արցախ այցն ու ադրբեջանական դրոշը. նոր իրարանցում Ադրբեջանում

Այն, որ ադրբեջանական դրոշը պարբերաբար ենթարկվում է պատռման, անարգման, կորչում է, սխալ է պատկերվում, մենք արդեն իսկ համոզվել ենք:
artsakh 4 guys in a car karabakh nkr


Այժմ էլ ահա ադրբեջանցիների ամենասուր աչքը նկատել է, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում ոչ այնքան հայտնի 3 տղա ու մի կին, որոնք որոշել են աշխարհի շուրջ ուղևորություն կատարել 1993 թվականի Toyota 4Runner-ով, գրել այդ մասին իրենց ստեղծած բլոգում և տարածել համացանցում, վերջերս տեղադրել են մի լուսանկար, որտեղ ցույց է տրված՝ ինչպես են կրակում ադրբեջանական դրոշի վրա: 
az azeri flag azerbaijan artsakh karabakh

Ադրբեջանական ԶԼՄ-ները սպառնում են՝ Արցախի տարածքում հայտնված զբոսաշրջիկները (որոնք ի դեպ եղել են 9 օր Ադրբեջանում) նման հանդուգն քայլի համար կարող են լուրջ խնդիրներ ունենալ, քանի որ նրանցով կզբաղվի Ադրբեջանի ԱԳՆ-ն J Ինչ խոսք, անասելի սարսափազդու վիճակում են խեղճ զբոսաշրջիկները J
Ինձ հաջողվեց գտնել 4 Guys In a Car-ի պաշտոնական էջը Ֆեյսբուքում և նրանց բլոգը: Էյլիդը, Թոմը, Բենն ու մեկ այլ Թոմ ևս Ավստրալիայի Մելբուրն քաղաքից սկսել են իրենց ուղևորությունը՝ նպատակ ունենալով տեսնել Միջին Արևելքն ու եվրոպական քաղաքները: Նրանց բլոգում կա երկուգրառում Արցախի մասին: Զբոսաշրջիկները նշում են Արցախի ճիշտ տեղանուններն ու շատ տեղանքներ անվանում հայկական, հայտնում իրենց անկեղծ հիացմունքը տեղի բնաշխարհի, հուշարձանների և ինքնատիպ վայրերի առնչությամբ, սակայն, եթե լինեմ անկեղծ, թռուցիկ անդրադառնում են Արցախյան հակամարտությանը, այն անվանում՝ «հիմար քայլ»՝ մանրամասնելով. «Մեզ հանդիպած բնակիչների մի մասն ընդհանրապես հայերեն չի խոսում, մի քանիսն էլ ասացին, որ նախընտրում են ադրբեջաներենը, չեն սիրում հայերենն ու շատ ուրախ կլինեին ադրբեջանցիների հետ կողք կողքի ապրելու համար…»: Շատ դեպքերում համանման մտքեր արտահայտող բնակիչների անունները չեն նշվում, դա արդեն իսկ կասկածելի է: Անհասկանալի են նմանատիպ մտացածին տողերի՝ բլոգում ի հայտ գալու դրդապատճառները:

Այնուհանդերձ, ուրախալի փաստ է, որ օտարազգի զբոսաշրջիկների էջում տեղ են գտել  Տատ ու Պապի արձանի, Գանձասարի վանքի, Շուշիի Ս. Ղազանչեցոց եկեղեցու, Վանք գյուղի տեսարժան վայրերի, ադրբեջանական համարանիշներով ցանկապատի, Անկախ Արցախի ցուցանակների, Շուշի մտած առաջին տանկի, Արցախի թանգարանների (նաև ազատամարտիկների թանգարանի), վարչական կարևոր շենքերի, շուկայի, ժինգյալով հացի, բացառիկ բնության լուսանկարները՝ Nagorno Karabakh անունը կրող առանձին ալբոմում: Ինչ վերաբերում է ադրբեջանցիների համար գլխացավանք դարձած լուսանկարին, ապա այն կրում է «Կատակելու ժամանակն է, 1990» անվանումը, Ստեփանակերտի թանգարանում տեղ գտած նմուշ է, որտեղ հայ ազատամարտիկները կրակում են ադրբեջանական դրոշի վրա: Ասեմ նաև, որ 4 Guys-ն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ խոստովանելով՝ իրենց բլոգ մուտքերի մեծ քանակ է գալիս ադրբեջանական կայքերի միջոցով, իրենք տեսել են ռուսալեզու հրապարակումն իրենց մասին, հասկանում են միայն, որ Ադրբեջանում շատերն այնքան էլ գոհ չեն իրենցից, բայց հումորով են վերաբերում:

Ինչևէ, մեզ համար նշանակալից է այն հանգամանքը, որ Արցախը հետզհետե ճանաչելի ու գրավիչ է դառնում օտարազգի զգոսաշրջիկների համար՝ տպավորվելով որպես հայկական հյուրասիրության ու մշակույթի շունչը կրող տարածք:


Комментариев нет:

Отправить комментарий