воскресенье, 27 января 2013 г.

Ֆեյսբուքյան «դիվադադար թուրքական վիրուսն» ու թուրք-ադրբեջանական կոտրված կայքերը


az turkey website hacked aca armenian cyber army azerbaijan


Երեկ երեկոյան ժամերից սկսած՝ մինչև ուշ գիշեր, Ֆեյսբուք սոցցանցի հայ օգտատերերի էջերում հայտնվում էին անծանոթ հղում-լինկեր՝ որպես մեկնաբանություն-քոմենթ և որպես պարզապես հղում, որտեղ նշված-թեգ էին արված օգտատերերի անունները: Պարզվեց՝ դա վիրուս էր: Լինկը բացելու դեպքում հայտնվում էր հայ զինվորի մասին կասկածելի տեսանյութ, և վարակված էջից ավտոմատ հղումներ էին տարածվում, որտեղ նշված էին տվյալ օգտատերի ընկերների անունները: Անտիվիրուսի ակտիվացման, Google Chrome-ի Extension-ի մաքրման, գաղտնաբառերի փոխման հետևանքով բազմաթիվ էջեր վերականգնվեցին (այդ թվում՝ իմը):
Ի պատասխան թուրքական «դիվադադար» վիրուսի և ի վերջո հաշվի առնելով, որ հայոց բանակի 21-ամյակն է J ՝ հայ հաքերները հաջող հարձակում են իրականացրել թուրք-ադրբեջանական՝ բանկային և տուրիստական կայքերի վրա՝ այնտեղ տեղադրելով Armenian Cyber Army անունը, նաև «Երազ իմ երկիր» երգը, կոտրված կայքերից մեկում էլ՝ Գուրգեն Մարգարյանի նկարը: 
 az azeri website hacked

Հարձակման է ենթարկվել նաև ադրբեջանական azernews.ru ռուսալեզու տեղեկատվական կայքը: Ահա հարձակման ենթարկված կայքերի ցուցակը՝


Комментариев нет:

Отправить комментарий