среда, 9 января 2013 г.

Թուրքիայի վերջին հայկական գյուղն էլ դարձավ լոկ պատմություն...


Թուրքիայի Հաթայի  շրջանում գտնվող  միակ հայաբնակ գյուղը՝ Վաքըֆլըն, քաղաքապետարանի որոշման համաձայն վերածվելու է թաղամասի: Այս մասին հաղորդում է թուրքական Սաբահ (Sabah) պարբերականը:
ermeni vakif musadagh,turkey village armenian


Նույն աղբյուրի համաձայն` գյուղի հայկական բնակչությունը դժգոհ է վերոնշյալ որոշումից: Գյուղացիների պնդմամբ` Վաքըֆլըն, որպես Թուրքիայի  միակ հայկական գյուղ, մեծ թվով զբոսաշրջիկների հետաքրքրությունն է առաջացնում: Գյուղապետ Բերչ Քարթունը փոխանցել է, որ գյուղացիները պահանջում են ՝ 1939թ.-ին պետության կողմից  Վաքըֆլըին տրված գյուղի կարգավիճակը ևս վերահաստատել նաև քաղաքապետարանի որոշումով:

«Գյուղին թաղամասի կարգավիճակը տալու դեպքում գյուղի բարեկարգման աշխատանքների թույլտվության իրավունքը գյուղապետարանից կանցնի քաղաքապետարանին: Այդ դեպքում գյուղական խորհրդավոր մթնոլորտը կփոխվի՝  վերածվելով զվարճանքի վայրի»,- ավելացրել է Քարթունը:

Комментариев нет:

Отправить комментарий