среда, 9 января 2013 г.

Ադրբեջանն անզոր էր՝ խոչընդոտելու.Արցախը՝ տուրիզմի՝ հոլանդական էքսպոյում. …


Երբ մի երևույթ կրկնվում է, ապա դառնում հաճախակի, այնուհետև՝ սովորական, այն այլևս անհնարին է չնկատել…
artsakh karabakh tour tourism expo exhibition holland az azeri armenia


Ուստի, Արցախի տեսարժան վայրերը միջազգային տուրիստական էքսպոներում և ցուցահանդեսներում այնքան հաճախ են վերջերս ներկայացվում (անշուշտ, հավուր պատշաճի), որ մեզ՝ հայերիս համար դա այլևս զարմանալի կամ աննախադեպ երևույթ չէ: Նույնքան էլ զարմանլի չէ հարևան Ադրբեջանի ռեակցիան ու դրանից բխող գործողությունները նման դեպքերում: Այնուհանդերձ, ադրբեջանցիները շատ հազվադեպ են հաջողության հասնում:
Այս անգամ ՀՀ-ն և ԼՂՀ-ն՝ որպես տուրիստական գրավիչ վայրեր, ներկայացվել են Նիդեռլանդներում 2013 թվականի հունվարի 8-13-ն անցկացվող միջազգային հեղինակավոր տուրիստական ցուցահանդեսում՝ առանձին տաղավարով: Հոլանդական Ուտրեխտ քաղաքում կազմակերպված “Vakantiebeurs – 2013” ցուցահանդեսին այս տարի մասնակցել է ավելի քան 1400 կազմակերպություն:
Ադրբեջանական լրատվամիջոցները, լուսաբանելով այս իրադարձությունը, գրում են. «Հայերը ներկայացրել են նաև Ղարաբաղի պատկերները…չմոռանանք նշել, որ Նիդեռլանդները հայկական տուրիզմի կարևորագույն ուղղություններից է, քանի որ դեռևս 2012-ին BNN հոլանդական հեռուստաընկերության աշխատախումբն այցելել է Ղարաբաղ՝ պատրաստելով հատուկ ֆիլմ: Իհարկե, Ադրբեջանի ԱԳՆ-ն իսկույն արձագանքեց…Բայց, ինչպես տեսնում ենք, չնայած տոներ են, հայերը շարունակում են իրենց սադրանքները, իսկ ադրբեջանական պատկան մարմիններին մնում է միայն ուշիուշով հետևել ու փորձել կանխել նրանց…»:
Հրապարակումը, անշուշտ, ադրբեջանական ոճով է գրված, սակայն ի տարբերություն դրա նախօրինակների՝ այստեղ, ի զարմանս ինձ, ադրբեջանցիներն ամպագոռգոռ կոչեր չեն անում, ոտքի չեն հանում ընթերցողներին՝ բողոքի նամակներ կամ դիմումներ գրելու: Հակառակը, վերջին նախադասությունը վկայում է, որ ադրբեջանական ԶԼՄ-ներին մնում է միայն արդարանալ՝ հայ-հոլանդական տուրիստական կապերը մեջբերելով, ինչպես նաև բարձրաձայնելով՝ իրենց պատկան մարմիններին մնում է միայն ուշիուշով հետևել հայերի քայլերին…

1 комментарий: