вторник, 22 января 2013 г.

Ադրբեջանի փոփ-երգչուհին կռվել է Արցախու՞մ…(video)

ԱդրբեջանաԱլիևյան հինավուրց հեքիաթի անբաժանելի ստահոդ տարրերից մեկը. «Ադրբեջանում Ղարաբաղի համար կռվել են բոլորը՝ նախագահը, վարչապետը, խանութպանը, մուրացկանը, տղամարդիկ, կանայք, համասեռամոլները, նորածինները, բնիկ ադրբեջանցի կատուները, շները, նույնիսկ՝ հայրենասիրությամբ տոգորված խավարասերները…»: J

kazimova az azeri lie karabakh


Այս անսպառ ու խելապակաս ցուցակի մեջ վերջերս արի ու տես ընդգրկվել են Ադրբեջանի Ժողովրդական արտիստները՝ մասնավորապես պլաստիկ վիրաբուժության վերջին բոլոր հնարավոր ճիչերը փորձարկած, բուռն սիրային-արկածային կյանքով աչքի ընկնող այսպես կոչված երգչուհի Այգուն Քազիմովան: YouTube-ում տեղ գտած իր հարցազրույցներից մեկում վերջինս հավաստիացնում է. «Ես լավ եմ կրակում AK-47-ից, իսկ 1993-ին մեկ ամիս կռվել եմ Զանգելանում ու Ղուբաթլուում…»:
Նշեմ, որ Քազիմովան ծնվել է 1971-ին. 1993-ին, հետևաբար, 22 տարեկան էր: Համաձայն երգչուհու կենսագրությանը՝ 1993-ին մահացել է նրա մայրը, որից հետո նա զբաղված է եղել ապահարզանի հարցերով: Եվ հենց այս ընթացքում նա թողնում է իր անձնական խնդիրներն ու հասցնում գնալ Արցախ՝ զոհվելու :)
Բացի այդ, անհնար է կռվել մեկ ամսում թե՛ Զանգելանում, թե՛ Ղուբաթլուում: 1993թ. հոկտեմբերի 29-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը ազատագրեցին Կովսականը (նախկին Զանգելանը), իսկ դեռևս oգոստոսի երկրորդ կեսերին մարտեր ծավալվեցին Ֆիզուլի-Ջաբրայիլ-Ղուբաթլու գծով մեկ: Օգոստոսի 22-ին ադրբեջանական զորքերը ստիպված եղան թողնել Ֆիզուլի քաղաքը և համանուն շրջանը:
Հարկ է ասել նաև, որ Քազիմովայի խոսքերն այնքան հեռու էին ճշմարտությունից, որ ադրբեջանական՝ նույնիսկ ամենահայատյաց կայքերը խուսափել են մեկնաբանությունից՝ միայն հիշեցնելով փաստերի բացակայության մասին:
Ակնհայտ է՝ Քազիմովան զբաղված է կոպիտ ինքնաPR-ով: Ավելի քան համոզված եմ՝ նա անգամ Արցախի տեղը չգիտի J


Комментариев нет:

Отправить комментарий