среда, 6 февраля 2013 г.

Հայ ժողովրդի բռնի իսլամացումը 1894-1896թթ կոտորածների տարիներին


Հեղինակ՝ թուրքագետ Մհեր Աբրահամյան

genocide islamization armenian ermeni soykirim mher abrahamyan


1877-78թթ  ռուս-թուրքական պատերազմում Օսմանյան կայսրությունը պարտություն է կրում: 1878թ Բեռլինյան կոնգրեսից հետո Օսմանյան կառավարությունը երկրի ներսում պետք է իրականացներ քաղաքական և տնտեսական բարեփոխումներ, և ինչպես նաև բարելավեր իր տիրապետության տակ գտնվող ժողովուրդների վիճակը`հատկապես հայերի, որը ամրագրված էր Բեռլինյան տրակտատի 61-րդ հոդվածով:
Բեռլինյան կոնգրեսով նախատեսված բարեփոխումները դարձան չար պատիժ հայ ժողովրդի համար: Ծնվեց հայկական հարցը: Գերտերությունները, որոնք պետք է հետևեին բարեփոխումների իրականացմանը, հայկական հարցը օգտագործում էին Օսմանյան կայսրությանն իրենց շահերին ենթարկեցնելու համար:
 Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը հայկական հարցը վերջնական փակելու և հայ ժողովրդի ազատագրական միտումները վերացնելու համար 1894-1896թթ իրականացրեց հայ ժողովրդի զանգվածային կոտորածը և իսլամացումը:
Սակայն այս գործընթացը սկսվել էր դեռ վաղ 1880- ական թվականներից: Օսմանյան կայսրության քաղաքներում, Արևմտյան Հայաստանում հայ ժողովուրդը թալանվում էր: 1890 թ տեղի ունեցավ հայ ժողովրդի սպանդ Կ. Պոլսում: 1893թ մարտին մեծ ջարդեր եղան Կեսարիայում, Յոզգաթում, Մարզվանում, որոնց մասին տեղեկություններ է հաղորդել ԱՄՆ-ի դեսպանը Թուրքիայում:[1]
1984թ տեղի ունեցավ զանգվածային արյունահեղություն Սասունում,որը գրավեց մեծ տերությունների ուշադրությունը: 1985թ մայիսին տերությունները կազմեցին բարեփոխուների ծրագիր, որը ոչ այնքան հայերի վիճակը լավացնելուն էր ուղղված, որքան Բարձր Դռան վրա ճնշում գործադրելուն[2]:
Հնչակյան կուսակցությունը Կ. Պոլսում Բաբ Ալի հրապարակում 1895թ սեպտեմբերին 18-ին կազմակերպեց խաղաղ ցույց` պահանջելով իրականացնել մայիսյան ռեֆորմները: Թուրք ոստիկանները հարձակվեցին ցուցարարների վրա: Այդ օրը սպանվեց ավելի քան 2000 մարդՍա ազդակ եղավ, և 1895 թ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին հայերը կոտորվեցին Դերջանում, Բաբերդում, Երզնակյում, Բաղեշում, Խարբերդում, Դիարբեքիրում, Սեբաստիայում և այլ ուր:[3]
1896թ. օգոստոսի 14-16 Կ. Պոլսում տեղի ունեցավ հայերի ևս մեկ ջարդ, որը կապված էր <<Օսմանյան բանկի>> կողոպտման հետ: Սպանդը իրականացրին թուրքական կանոնավոր զորքերը, ոստիկանությունը, համիդեյան գունդը և թուրքական ու քրդական խուժանը[4]:
Հայ ժողովուրդը, չնայած իր ճարահատյալ վիճակի, կարողացավ խուսափել շատ ավելի մեծ զոհերից` որոշ վայրերում կազմակերպելով ինքնապաշտպանական մարտեր` 1895 Զեյթուն, 1896 Վան, Շապին Գարահիսար, Ուրֆա և այլն:
1894-1896թթ զոհ գնաց ավելի քան 300  հազար մարդ: Հազարավորներ թողեցին իրենց հայրենի տունը և արտագաղթեցին օտար երկրներ:
Հայ ժողովուրդը այս տարիների ընթացքում ենթարկվեց բռնի իսլամացման: Մահի սպառնալիքի տակ ընդունեցին մուսուլմանական կրոնը:
Բռնի իսլամացումը Օսմանյան կայսրությունում համարյա թե միշտ իրականացվել է: Եթե հիշենք, Օսմանյան կայսրությունում կազմակերպվել է դևշիրմե (մանկահավաք): Քրիստոնյա ժողովրդի միջից ընտրվում էին լավագույն տղա երեխաներին, որոնց, բռնի ուժով վերցնելով ծնողներից, տանում էին և մեծացնում ու դաստիարակում իսլամական ոգով, տալիս էին ռազմական կրթություն ու այնուհետև մտցնում ենիչերական բանակի մեջ, որը հետագայում կեղեքում էր հենց այն ժողովրդին, որից սերում էր:
Դեռևս 17-րդ դարում բռնի իսլամացամն է ենթարկվում Տրապիզոնից արևելք գտնվող Համշենը, որը պատսպարված էր անանցանելի անտառներով ու ձորերով: Այստեղ ապրում էր մոտ 10 հազար հայկական տուն, երբ թուրքերը մտնում են գյուղ ու կոտորածի միջոցով փորձում ստիպել ժողովրդին մահմադականություն ընդունել: Շատերը ընդդիմացան իսլամի ընդունմանը ու կոտորվեցին, ոմանք էլ փախան մոտակա գյուղերը[5]:
  Բռնի մահմեդականացումը շարունակվել է նաև հետագա դարերի ընթացքում:
  1715թ Օսմանյան կայսրության կազմակերպեց ջարդեր Գարա-Տերեի և Սուրմենեի հայ բնակչության հանդեպ:
  Այստեղ ապրում էին ավելի քան 16 հազար հայ բնակչություն, ինչպես նաև այսեղ էին ապաստարան գտել Համշենի բռնի իսլամացումից խույս տված շատ հայ ընտանիքներ:
   Սուրմենեում հայտնի էր Ղուսուֆ Օղլի մոլլա Մեհմեդը, որը մահմեդականության մոլեռանդ քարոզիչ էր: Սա հավաքում է 40 մոլեռանդ աշակերտների և փորձում քարոզի միջոցով  տարածել իսլամական կրոնը հայերի շրջանում: Մեկ տարի քարոզելուց հետո արդյունքի չի հասնում: Այնուհետև որոշում է մոտ 500 թուրքերի բաղշել այս շրջանում, որոմք պետք է հայտնեին հայ ժողովրդին, որ շրջանի քրիստոնեա բնակչությունը թլպատվելու է ու պաշտոնապես ընդունի իսլամ: Այս անգամ ևս մոլլան հանդիպում է մեծ դիմադրության:
  Վերջնական նպատակին հասնելու համար մոլլան Տրապիզոնի կառավարության օգնությամբ բռնի կերպով, մահվան սպառնալիքի տակ պահանջում է ընդունել իսլամ: Ովքեր  հարաժարվեցին, տեղում սպանվեցին: Սուրբ Զատիկի օրը Թորոսլի գյուղից մոտ 500 հայեր թլպատվեցին: Նույն բախտին արժանացան Գարա-Տերեի և Սուրմենեի մնացած գյուղերի հայ բնակչությունը:[6]  
  Բռնի իսլամացման գործընթացը շարունակվեց նաև 19-րդ դարի սկզբին, սակայն հայ ժողովրդի պատմության սև էջերից եղավ 19-րդ վերջը, երբ սուլթան Աբդուլ համիդ 2-րդը 1894-1896թթ կազմակերպեց հայ ժողովրդի կոտորածը և բռնի իսլամացումը:
  Դիարբեքիրը, որտեղ ամենադաժան կոտորածը իրականացվեց 1895թ. Նոյեմբերի 2-5 բավական շատ է նշված կրոնափոհւոթյանը վերաբերվող փաստաթղթերում: Նոյեմբերի 2-ին ֆրանսիական հյուպատոս Գուստավ Մերիերը հեռագրում է իր դեսպան Պաուլ Կամբոնին «Քաղաքը ամբողջովին կորած է արյան ու կրակի մեջ»: Նոյեմբերի 10-ին Դիարբեքիրի նահանգապետ Էսիլ փաշան հաղորդում է, որ որոշ շրջանների` հիմնականում հայկական գյուղերի բնակչությունը կրոնափոխվում է իսլամի, և հայցում էր իմանալու Բարձր Դռից հետագա գործողությունները: Նահանգապետին ուղղարկվում է  կառավարական օրենքը, թվագրված 14 նոյեմբեր 1895թ. ,որը հիմնված էր հետևյալ պաշտոնական դիրքորոշման վրա. Մերժե՛ք հայերի կրոնափոխության դիմուները, եթե դիմեն նորից, ընդունել քիչ քանակությամբ:[7]
Սա հետապնդում էր մի նպատակ: Եթե նրանք ընդունեին զանգվածային իսլամացումները, ապա դա մեծ տերություններում կհասկացվեր բռնի կրոնափոխություն:
  Ընդհանուր բռնության և անպաշտպանվածության  մթնոլորտում, որ տիրում էր Անատոլիայում, օր օրի ավելանում էր կրոնափոխությանը դիմողների քանակը: Նոյեմբերի 5-ին Էրզրումում Հնզրի, Կորիկո և Հումլար գյուղերում գրանցվել էին մարդիկ, որոնք կրոնափոխվել էին իսլամի իրենց կամքով: Սակայն նահանգապետը նշում է, որ սա հարձակումների արդյունք էր, որը լավ չի երևա իրենց բարեկամների ու թշնամիների աչքին: Այս հայտարարությանը Բարձ Դուռը պատասխանում է, որ դա քրդերի հարձակամն պատճառով է, որ հայերը կրոնափոխվում են:[8]  
  Հայերի հուսահատությունն ու վախը այն աստիճան էր  հասել, որ իրենք իրենց էին սկսել  թլպատել, ինչպես 1895թ. Նոյեմբերի 12-ին Մամյուրեթյուլազիզ վիլայեթի Փերի գյուղում հայերը իրենք իրենց թլպատել էին:  Բարձր Դուռը սրան ի պատասխան ասում էր, որ կա երկու պատճառը մեկը, որ հայերը վախենում էին քրդերից, մյուսը, որ ցույց տան արտաքին աշխարհին, թե իբր իսլամացումը բռնի ուժով է կատարվում:[9]
  Կրոնափոխությունները գնալով շատանում էին ու ընդգրկում ավելի լայն շրջաններ:
Նոյեմբերի 27 ին 1895թ Բիթլիսի միանգամից 3 գյուղի`Մերզան, Էրզիֆ, Թանիմավերան, կանայք և տղամարդիկ դիմում են կրոնափոխության: Ավելի քան հարյուրից ավելի հայեր Ամիրդունի Շիրվան գյուղից իսլամացվել են ու թլպատվել: Վանի Կեֆերդիվ գյուղում բնակիչները կրոնափոխվել են, թլպատվել ու վերաամուսնացել:[10]
  Այս կրոնափոխությունները թուրքերը բացատրում էին, թե իբր հայերը վախենում էին քրդերից`կապելով դա այն բանի հետ, որ հայերը քրդերի հետը կիսել են Անատոլիական տարածքները և նաև տանջանքներին են ենթարկվել քուրդ աղաների ու շեյխերի ձեռքում:[11]
  Սակայն համիդյան գնդերը, թուրք և քուդ խուժաը կոտորել է հայ բնակչությանը: Եվ հենց այս վախից էր հայ ժողովուրդը գնում ճարահատյալ կրոնափոխության:
  Աղնա գավառում իր բարբարոսությամբ հայտնի Էմին Իբրահիմ Չաուշը և Հոմեր Էֆենդին զինված արշավում էին գավառի ժողովրդի վրա` կոտորելով  ու թալանելով նրանց: Նրանք հայտարարում են, որ կսպանեն ամենքին, եթե չգան խաղաղությամբ ու չընդունեն իսլամ: Բոլորին լցնում էին մզկիթ, թլպատում ու իսլամացնում: Այս նույն մարդկանց գլխավորությամբ զինյալ ուժերը հարձակվում էին Վանք, Կռանի, Խոռոջ և Էնեհկինք գյուղերի վրա, սպանում ու թալանում  ժողովրդին, իսկ ողջ մնացածներին, իրենց կամքին հակառակ, թլպատում և իսլամացնում: Չէին խնայվում ո՛չ մանուկները, ո՛չ ծերերը ,ո՛չ էլ կանայք:[12]
  Տիգրանակերտում ևս տեղի ունեցան կոտորած ու թալան: Առևանգվում էին գեղեցիկ աղջիկներ ու կանայք: Ժողովուրդը փրկվում էր միայն իսլամ ընդունելու շնորհիվ: Վասպուրականի, Հայոց Ձորի, Թիմարի,Արճեշ և Արծքվե գյուղերի հայ բնակչության այլ ճար չէր մնում , քան ընդունել իսլամը,որպեսզի զերծ մնար կոտորածներից:[13]
  Այն գյուղացիները, որոնք զանազան վայրերում` հատկապես մահմաեդական աղոթատեղիներում, ապաստանել են ու փորձել են փրկվել, ստիպված են եղել ընդունել մահմեդականություն: Շատ դեպքերում էլ իսլամի ընդունումը չէր փրկում ժողովրդին: Ինչպես Սամսոնցի մի մարդ պատմում է, որ ինքը իր ընտանիքի հետ որոշում է ընդունել իսլամ, սակայն կառավարությունը սկզբից ընդունեց,  բայց այնուհետև քշեցին Մուսուլ: Ճանապարհին հանդիպում է շատ հայ ընտանիքների, որոնք իսլամացած էին: Հայ ժողովրդի 10-ից 30 ը իսլամացվել էին:[14]
  Բավականին մեծ էր կազմում առևանգված կանանց ու աղջիկների թիվը:
  Դիարբեքիրում Ֆրանսիայի հյուպատոս Գուստավ Մեյրիերը գրում է, որ իրենք հետ են վերադարձրել 6 կանանց, որոնցից և ոչ մեկը չէր  ցանկանում վերադառնալ հետ իրենց ընտանիքները: Նրանք վախենում  էին մահից և գիտեին, որ ոչ մի պաշտպանություն չէին գտնի[15]: Կա նաև մեկ այլ կողմը: կանայք որոնք չէին ուզում վերադառնալ հետ իրենց ընտանիքներ, ամաչում էին: Բռնի իսլամացումը կանանց համար շատ ավելի տրավմատիկ է, քանի որ դա ավելի շատ նման էր ամուսնության շվաքի տակ բռնաբարության:
  Բրիտանական կառավարությունը նախաձեռնում է բռնի իսլամացած հայ կանանց որոնումը: 1896թ. Մարտի 11- ին գտնվում է ընդամենը 16 կին: Մանցախը վախենում էին իրենց փախցնողներից, այլ նաև մուսուլմաններից ընդհանրապես:
  Հյուպատոս Մեյրիերը ուղարկու է պատվիրակություն Տիգրանակերտի շրջակա գյուղերը`գտնելու և փրկելու առևանգված հայ կանանց, բայց անհաջողեցին:  Հյուպատոսը տալիս է ավելի քան 100 անուններ, սակայն պատվիրակությունը վերադառնում է միայն մեկ կնոջ ու աղջկա հետ: Մուսուլմանները թաքցնում էին իրենց զոհերին, անգամ ուղարկում էին այլ վայրեր:[16]
  Օսմանյան կառավարությունը կազմում է հանձնաժողով, որի կազմում էին Հալեպից երկու պաշտոնյա և բրիտանական դեսպանատան թարգմանիչ Ֆիցմաուրիսը: Այս հանձնաժողովը պետք է հետաքններ ստացված տեղեկությունը, որ 1895թ մարտի 3-ին Բիրեջիկում հայ բնակչությունը կրոնափոխվել է իսլամի: Հանձնաժողովը հանդիպում է  կրոնափոխված համայնքի ղեկավարների հետ (Haçik Efendi-Mehmet Şakir, Abos Efendi- Şeth Müslim Efendi): Համայնքի ղեկավարները պնդում էին, որ վերջին իրադարձությունները վախով էին լցրել իրենց կյանքը  և այդ պատճառով էլ իսլամցան: Նրանք նաև նշեցին, որ չէին վերադառնա իրենց կրոնին այնքան ժամանակ, քանի դեռ վտանգը լիովին չի վերացել:[17]
  Կառավարական հանձնաժողովը համայնքի ղեկավարներին տալիս է ստորագրել մի փաստաթուղթ, որով նրանք վստահեցնում են, որ իրենք որևէ ճնշման տակ չեն կրոնափոխվել:[18]
  Հանձնաժողովի անդամ բրիտանական դեսպանատան թարգմանիչ Ֆիցմաուրիսը հավաստիացնում էր, որ մասսայական ջարդերը և կրոնափոխությունները դա կենտրոնական կառավարության և տեղեկան ղեկավար մարմինների գործն է: Նա նշում է, որ մուսուլմանական ամբոխը գոռում էր, որ փադիշահը հրամայել է, որ հայերը պեք է կոտորվեն և ոչ մի քրիստոնեա չպետք է մնա իրենց երկրում:[19]
  Ֆիցմաւրիսը վերադառնում էստամբուլ 1895թ ապրիլին, բայց 1895թ. մայիսի 30-ին Հետաքննության հանփնաժողովի կազմում վերադառնում է Բիրեջիկ և ևս մեկ անգամ համոզվում, որ հայերը կրոնափոհվել են տերորի ազդեցության տակ:[20]
  Եղել են դեպքեր, երբ հայերը վերադարձել են իրենց կրոնին: 1897թ. Երբ դեռ տիրում էր ընդհանուր վախը, Բիթլիսի վիլայեթում որոշ հայեր վերադառնում են իրենց կրոնին, բայց մեծամասնությունը ապրում էր վախի ու սարսափի մեջ:[21]
  1894-1896թթ. իրադարձությունները շատ աղետալի արդյունք ունեցան հայ ժողովրդի համար: Հարյուր հազարավորներ կոտորվեցին, շատ շատերը բռնի կրոնափոխվեցին` կորցնելով հայկական ինքնագիտակցումը:
  Թուրքական կառավարությունը ամբողջ մեղքը բարդում էր քրդերի վրա: Բարձր Դուռը այսպիսի քանակի կրոնափոխությունները բացատրում էր նրանով, թե իբր հայերը վախում էին քրդերց:
  Բրիտանացի պատմաբան Քրիստոֆեր Ուոլկերը գրել է, որ հայերը և քրդերը միշտ ապրել են համբերատար միմյանց  հանդեպ,  բայց ոչ լավ[22]:
  Թուրքական կառավարությունը, մեղքը իր վրայից հանելով, փորձում էր արտաքին աշխարհի առջև մաքուր կանգնել, փորձում էր ցույց տալ, թե իբր իրականացնում էր 1878թ Բեռլինյան կոնգրեսի 61-րդ հոդվածը: Բայց ի հեճուկս նա իրականացրեց հայկական ջարդերը և բռնի իսլամացումը, քանի որ ուզում էր վերջ դնել հայկական հարցին և հայերի ազատագրության անվերջ միտուներին:
  Հայերը ընդունեցին իսլամը մահվան սպառնալիքի տակ,որը սակայն լիովին չէր ապահովագրում նրանց: Հայ կանայք և աղջիկները առևանգվում էին: Նրանցից շատերը չէին ցանկանում հետ վերադառնալ իրենց կրոնին, քանի որ ամաչում էին` համարելով իսլամանալը  բռնաբարությանը հավասար:
 Շատ հեղինակներ ունեն տարբեր կարծիքներ այս հարցի վերաբերյալ:
  Այս ժամանակաշրջանում Օսմանյան կայսրությունում Բրիտանիայի դեսպանատան թարգմանիչ Ֆիցմաուրիսը պնդում էր, որ զանգվածային ջարդերը և իսլամացումը իրականացվել է սուլթանի հրամանով,սակայն նա ոչ մի ողիղ կարգադրություն չի արել ,բայց մի բան պարզ է, որ ցանկացել է մի լավ դաս տալ հայերին[23]:
  Քաղաքական գիտությունների պրոֆեսոր Ռոբերտ Մելսոնը, ուղիղ համեմատական տանելով Աբդուլ Համիդ 2-րդի ու երիտթուրքերի միջև, եկել է այն համոզման, որ Աբդուլ Համիդը մտադրություն չի ունեցել վերացնելու հայ ազգին: Բարձր Դուռը կապ է ունեցել հայ ազգի կոտորածի ու իսլամացման հետ, բայց երբեք չի ցանկացել վերացնել մի ամբողջ ազգ:
  Օսմանայան ժամանակաշրջանի գրող, լրագրող և քաղաքական գործիչ Հուսեին Նազըմ փաշան իր հուշերում գրել է,որ դա սուտ ու զազրախոսություն է ասել, որ Աբդուլ Համիդ 2-րդն է կազմակերպել հայերի կոտորածը [24]:
 Մի բան պարզ է, որ 1894-1896 եղել է հայ ժողովրդի կոտորած և բռնի իսլամացում, որը եղել է թուրքացման քաղաքականության բաղկացուցիչ մաս, սակայն սա հանդիսացավ նախահիմք հետագայում ավելի բուռն թուրքացման քաղաքականության շարունակմանը համար:


[1] w.w.w.genocide.ru/enc/pogroms.htm
[2] Տես նույն տեղում
[3] w.w.wgenocide.ru/enc/pogroms.htm
[4] Տես նույն տեղում
[5] Հրաչյա Աճառյան «Հայ գաղթականության պատմություն» Զանգակ 97 Երևան 2002թ. Էջ 496-497
[6] Հրաչյա Աճառյան «Հայ գաղթականության պատմություն» Զանգակ 97 Երևան 2002թ էջ 500-503
[7] Selim Deringel “Тhe Armenian question is finally closed”: Mass conversion of Armenians in Anatolia during Hamidian massacre of 1895-1897 comperative studies in society and history 2009 էջ 352
[8] Selim Deringel “Тhe Armenian question is finally closed”: Mass conversion of Armenians in Anatolia during Hamidian massacre of 1895-1897 comperative studies in society and history 2009 էջ 352-353
[9] Տես նույն տեղում էջ 354-355
[10] Տես նույն տեղում էջ 354-355
[11] Տես նույն տեղում էջ 348
[12] Արարատ 1896 յուլիս??????
[13] Տես նույն տեղում էջ??????
[14] Տես նույն տեղում էջ??????
[15]Selim Deringel “Тhe Armenian question is finally closed”: Mass conversion of Armenians in Anatolia during Hamidian massacre of 1895-1897 comperative studies in society and history 2009 էջ 360
[16] Selim Deeyhringel “Тhe Armenian question is finally closed”: Mass conversion of Armenians in Anatolia during Hamidian massacre of 1895-1897 comperative studies in society and history 2009 էջ 362
[17] Տես նույն տեղում էջ 364
[18] Տես նույն տեղում էջ 364
[19] Selim Deeyhringel “Тhe Armenian question is finally closed”: Mass conversion of Armenians in Anatolia during Hamidian massacre of 1895-1897 comperative studies in society and history 2009 էջ 365
[20] Տես նույն տեղում էջ 365
[21] Տես նույն տեղում էջ 366
[22] Տես նույն տեղում էջ 348
[23] Selim Deeyhringel “Тhe Armenian question is finally closed”: Mass conversion of Armenians in Anatolia during Hamidian massacre of 1895-1897 comperative studies in society and history 2009 էջ 368
[24] Տես նույն տեղում էջ 369

1 комментарий:

  1. Барев, Ани. Не могли бы вы подсказать где, когда, и кем сделан этот снимок ?

    http://hayduk.livejournal.com/

    ОтветитьУдалить