четверг, 7 февраля 2013 г.

Ուշադրություն. Ադրբեջանը վաղուց է ճանաչել ԼՂՀ-ն. 1993-ի կարևոր փաստաթուղթը


az azeri azerbaijan nkr artsakh karabakh recognize

Ադրբեջանի ''Ümid'' (Հույս) կուսակցության` հասարակայնության հետ կապերի գծով փոխնախագահ Այնուր Իմրանովան սոցցանցերում տեղադրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի` 1993 թ-ի հուլիսի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարին հղած նամակը: Ադրբեջանի պաշտպանության նախարար, այն ժամանակ պաշտոնակատար Սաֆար Աբիևն այդ նամակում գրել է. «երկու երկրների ղեկավարների միջև հանդիպում անցկացնելու համար ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի առաջ պարտավորվում ենք երեք օրով դադարեցնել բոլոր տեսակի ռազմական գործողությունները»:
Ադրբեջանական faktxeber.com կայքը հայտնում է, որ նամակի հրապարակումը, որում փաստվում է դեռևս 90-ականներին Ադրբեջանի ՊՆ և ԼՂՀ ՊՆ միջև նամակագրության առկայությունը, ցնցում է առաջացրել ադրբեջանական հասարակության մեջ: Ադրբեջանցի քաղաքական գործիչը նամակի մեկնաբանության մեջ նշել է.

«Եթե Սաֆար Աբիևը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է դեռևս 1993-ին, ապա ինչու՞ են ադրբեջանական ժողովրդին մինչ օրս խաբում կեղծ բանակցություններով: Այդ ո՞ւմ աչքին են թոզ փչում»:

Ահա և ադրբեջաներեն հոդվածը.

FaktXəbər-in məlumatına görə, Ümid Partiyası sədrinin İctimaiyyətlə Əlaqələr üzrə müavini Aynur İmranova, sosial şəbəkədə Azərbaycanın Müdafiə Naziriliyinin Qondarma Dağlıq Qarabağın Müdafiə Naziriliynə müraciətini yayıb. Müraciət 1993-cü ildə edilib.

Aynur İmranova həmçinin qeyd edib ki, qondarma Dağlıq Qarabağı Səfər Əbiyev 1993-cü ildən tanıyıbsa, bizi saxta danışıqlarla niyə aldadırlar görəsən?! Kimin gözünə kül üfürürülər?!

Məsələ ilə bağlı Müdafiə Nazirliyinin mövqeyini öyrənməyə çalışacağıq.

Հ.Գ. Փաստաթուղթը մեծ չափերով դիտելու համար՝ ձախ քլիք նկարի վրա...


Комментариев нет:

Отправить комментарий