среда, 6 февраля 2013 г.

Ադրբեջանն արձագանքել է սահմանին սեփական 4 դիվերսիոն զինվորի մահվան լուրին




Voskanapat.info կայքը րոպեներ առաջ տեղեկացրեց, որ փետրվարի 5-ին հայ զինվորները ոչնչացրել են ադրբեջանական դիվերսիոն խմբի առնվազն 4 անդամ, որոնք փորձում էին անցնել սահմանը: Ադրբեջանը սակայն միայն երկուսի՝ լեյտենանտ Ասկերովի և զինվոր Դովլաթօղլուի մահվան մասին է հայտնել: Հայկական կողմը, համաձայն voskanapat.info-ի և մի շարք այլ հայկական ԶԼՄ-ների, չունի սպանվածներ և վիրավորներ:
Նշեմ, որ դեռևս չկա պաշտոնական հայտարարություն, սակայն, անշուշտ, չի բացառվում, որ սեփական զինվորների մահը քողարկելու նպատակով՝ Ադրբեջանի պատկան մարմինները հրապարակեն լուր՝ անհետ կորած կամ դժբախտ պատահարներում մահացած ադրբեջանցի զինվորների մասին: Ներկա պահին 4 ադրբեջանցի զինվորների ոչնչացման մասին նորությունը քննարկվում է ադրբեջանական ֆորումներում, որտեղ ոչ պաշտոնական աղբյուրներից զանազան տեղեկություններ են փոխանակվում: Համաձայն օգտատերերից մեկի՝ ոչնչացվել է 20 հայ զինվոր, ադրբեջանական կողմը ևս ունի կորուստներ: Մեկ այլ օգտատեր նշում է «հայի գնդակից հերոսաբար ընկած Շահմար Շահլար օղլու Դաշդեմիրովի մասին, որը տեղափոխվել է հոսպիտալ, դեռևս պարզ չէ՝ ինչ վիճակում է»:
ANSPRESS-ն իհարկե շարժվում է տիպիկ ադրբեջանական ոճով՝ նշելով միայն 2 սպանված ադրբեջանցիների մասին, այն էլ՝ «Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմն առաջինը խախտելու պատճառով»:

Комментариев нет:

Отправить комментарий