пятница, 15 февраля 2013 г.

Երկրորդ համաշխարհայինում Անգլիայի հակասովետական քարոզչությունն Իրանում և հայերի գործոնը


Պատմական գիտությունների թեկնածու, փիլիոփա և քաղաքագետ Ալեքսանդր Օրիշևն իր աշխատություններից մեկում անդրադարձել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ընթացող հականացիստական քարոզչությանը՝ նշելով նաև Իրանում բրիտանացիների և ռուսների տարաձայնությունների մասին:
iran britain propaganda anti-Soviet armenia armenians trade ww2


1941 թվականի օգոստոսին Իրանում գերմանացի գործակալների և ռազմական օգնության չեզոքացման համար Իրան ներխուժեցին բրիտանական և ռուսական զորքերը, սակայն Մեծ Բրիտանիա-Ռուսաստան հարաբերություններում դեռևս առկա էր երկկողմանի անվստահություն և զգուշություն:
Շուտով՝ նույն թվականի հոկտեմբերից, անգլիացիները սկսեցին պարսկերեն լեզվով հակասովետական թռուցիկներ տարածել: Եվ դա միայն սկիզբն էր. նրանց ուշադրության կենտրոնում էին Իրանի ազգային փոքրամասնությունները, որոնց ներկայացուցիչներին բրիտանացիները խոստանում էին Անգլիայի քաղաքացիություն՝ իրենց կողմից գործելու և հարկ եղած դեպքում աջակցության համար: Դրա վառ օրինակներից Օրիշևը համարում է Կազվինի մեծ հյուրանոցի հայազգի տիրոջ (անունը չի նշում) բեղուն գործունեությունը, որը ակտիվ բրիտանամետ քարոզչություն էր իրականացնում: Բրիտանացիների քարոզչությունն ազդեցիկ էր նաև տեղաբնակ հրեաների շրջանում:
Անգլիացիների քարոզչությունը բեղուն էր Մեշղեդում ևս, որտեղ մեծահարուստ վաճառականությունը (հայերը մեծ թիվ էին կազմում) բաժանվել էր երկու մասի՝ գերմանամետ ու բրիտանամետ. երկուսն էլ ռուսներին դեմ էին:
Իսկ ահա Թեհրանում բրիտանացիներն այնքան հեռու էին գնացել, որ բացեիբաց հիմնել էին հենց կենտրոնում տեղակայված հատուկ դպրոց՝ հետախույզների պատրաստման համար: Ռուսները ճարահատյալ ուղարկել էին հայազգի  հետախույզներից մեկին՝ Գ. Վարդանյանին: Վերջինս իր հուշերում մանրամասնում է. «1942 թվականն է, պատերազմը եռում է…սակայն բրիտանացիները՝ հետախույզ Սփենսերի գլխավորությամբ, բացել են Թեհրանում՝ ռադիոկլուբի շենքում, սեփական հետախուզական դպրոցը: Հիմնականում ընդունում են ռուսերեն իմացող մարդկանց, որոնք աղքատ չեն, հաճելի են շփման մեջ, ցանկալի է մի քանի լեզուների իմացություն: Խստորեն պահպանվում է անվտանգությունը, ուսուցանում են զույգ-զույգ, որպեսզի գործակալները միմյանց դեմքով չճանաչեն: Դպրոցում սովորող հայերին ուղարկելու են Հայաստան, տաջիկներին՝ Տաջիկստան…»:

Комментариев нет:

Отправить комментарий