пятница, 22 февраля 2013 г.

ՊՆ խոսնակ. Ադրբեջանցիները չէին կարող և չեն կրակել Շիլկայից

az azeri tavush army military armenia armenian karabakh



Արծրուն Հովհաննիսյան, ՊՆ խոսնակ

Հարգելի լրագրողներ, խնդրում եմ ՁԵԶ ավելորդ վախ ու խուճապ մի առաջացրեք: Ես լավ գիտեմ ոչ միայն այն ինչ տեղի է ունեցել երեկ երեկոյան Տավուշում, այլ նաև լավ եմ ճանաչում այդ գյուղերի գյուղապետերին: Հակառակորդի կրակը ոչնչով այս անգամ արտառոց չի եղել, նույնիսկ ինչ, որ առումով կարելի է ասել սովորական: Հակառակորդը գիշերը ստացել է համապատասխան հակահարված: Այդ կրակոցները անգամ գնդակոծել անվանելը մի քիչ չափազանցված է, ինչ մնաց հրետակոծել, կամ ռմբակոծել: Հակառակորդը չի կարող և չի կրակել Շիլկայից, և բնականաբար պարկուճներն էլ չէին կարող հայտնվել գյուղում:

Комментариев нет:

Отправить комментарий