пятница, 8 февраля 2013 г.

Անօդաչու թռչող սարքեր. ԱԹՍ (interview)


ԱԹՍ-Անօդաչու թռչող սարքերի մասին մենք, ցավոք, քիչ բան գիտենք: Այդ բացը լրացնելու համար հարցերս ուղղեցի ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանին.


_Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեզանից շատերը տեղյակ չեն անօդաչու թռչող սարքերի մանրամասներին, պարզապես լուսանկարներն ենք տեսել, հանգամանորեն կխոսե՞ք դրանց գործառույթների՝ ֆունկցիաների մասին: Առաջին անգամ համաշխարհային մակարդակով ե՞րբ են սկսել արտադրվել և որտե՞ղ ու ի՞նչ նկատառումներով: Ո՞ր պետությունն է ներկա դրությամբ տիրապետող դիրքեր գրավում այս սարքերի արտադրության մեջ:

_Անօդաչու թռչող սարքերը ստեղծվել են սովորական թռչող սարքերի հետ համատեղ ուղղակի տևական ժամանակ դրանց մասին չէին խոսում, դրանք քիչ էին կիրառում և այլն: Սակայն հիմնականում 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվեցին առաջին լայնամասշտաբ կիրառության դեպքերը` հիմնականում գերմանացիների և ճապոնացիների կողմից: Ժամանակակից ԱԹՍ-ները իրենց հիմանական տեսքով կիրառվել են հիմնականում ամերիկացիների կողմից նախ կորեական, հետո վիետնամական պատերազմներում: Հետո այդ ոլորտում հայտնվեցին իսրայելական մասնագետները և ներկայումս մեծ ներդրում ունեն այդ ոլորտում: Դրանք հիմնականում կիրառվել են հետախուզության համար և հիմա էլ կիրառվում են նախ այդ գործի համար: Ներկայումս մոտ 100 պետություն զբաղվում է այդ ոլորտում, սակայն հիմնական առաջատարները ԱՄՆ-ը և Իսրայելն են: Առաջինը առաջատար է բոլոր տեսակի ԱԹՍ-ների գործում, մասնավորապես մարտական ԱԹՍ-ների և այս գործում նրանք ընդհանրապես մրցակիցներ չունեն: Նաև նշեմ, որ ԱԹՍ-ները, ի սկզբանե հանդիսանալով ԹՍ-ների մի հասարակ տեսակ, վերաճել են ռազմավարական խնդիրներ կատարող համալիր միջոցների: Ուշադրության արժանի է այն, որ նրանք, ելնելով իրենց ոչ մեծ արագությունից, մարտական մասի փոքր չափերից և այլ բնութագրերից, տեղավորվում են ավանդական մարտավարական օղակի սպառազինությունների չափանիշների մեջ` ելնելով տեղեկատվական այն հզոր բազայից, որը տրամադրում են նրանք` առանց ժամանակային ձգձգման: Շնորհիվ տրամադրված տեղեկատվության, օպերատիվ և ռազմավարական համակարգերի հետ համագործակցության անհրաժեշտության, ինչն ապահովում է մարտի ղեկավարման ճկունություն՝ անօդաչուները վերաճել են ռազմավարական միջոցների: Ասել է թե այս հասարակ ու պարզ մեքենաները լուծում են բարդ ու կարևորագույն խնդիրներ:

_Սովորաբար ի՞նչ չափերի են լինում, ի՞նչ նյութից, և մինչև որքա՞ն հեռավորություն գործելու հնարավորություն ունեն:
_Դրանք լինում են տարբեր չափերի, միկրոչափերից մինչև մեգաչափերի, օրինակ Գլոբալ Հոկը ունի սովորական մարդատար ինքնաթիռների չափեր: Նյութերը ամենատարբեր են օրեցօր նոր նյութեր և միջոցներ են ներգրավվում դրանց արտադրության ոլորտում: Այս ոլորտը ընդհանրապես գերզարգացման փուլում է:
_Հայաստանում ե՞րբ են սկսել անօդաչու թռչող սարքերի արտադրությունը, ինչո՞վ են տարբերվում հայկական օրինակները մյուս երկրներում արտադրված նմուշներից:
_Մեզանում սկսել են մի քանի տարի առաջ, հիմնականում մեր մասնագետների շնորհիվ ու միջոցներով: Նմուշները իրենց տեսակների մեջ գրեթե ոչնչով չեն զիջում աշխարհի լավագույն նմուշներին: Բավականին հզոր են ու մարտական խնդիրների կատարման առումով առաջատար:
_Ադրբեջանում կա՞ նման սարքերի արտադրություն:
_Այո՛, Ադրբեջանում նման սարքեր արտադրում են. դրանք հիմնականում իսրայելական մեքենաներ են, ընդ որում՝ ոչ լավագույն և ժամանակակիցներ. անցած տարի մեր հակաօդայինների կողմից գտնված մեքենայի վրա մենք շատ լավ տեսանք, որ ադրբեջանցիներին հիմնականում տալիս են վատագույն, լուրջ թերություններով նմուշներ:
_Համաձայն ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նրանց թռչող սարքերը վերահսկում են Արցախի և Իրանի ադրբեջանական սահմանը: Դա համապատասխանու՞մ է իրականությունը:
_Սահմանները սովորաբար հսկում են զինվորները, դա մի քիչ լիրիկական բոնորոշում է, հետախուզելը այլ բան է
_Ադրբեջանական կողմը արդյոք ոչնչացրե՞լ է հայկական անօդաչու սարքեր:
_Ո՛չ, նրանց երբեք էլ չի հաջողվել նման բան անել:
_Հայկական կողմը երբևէ վերացրե՞լ է ադրբեջանական թռչող սարքեր:
_Այո՛, ինչպես նշեցինք, դա եղել է 2011թ. սեպտեմբեր ամսին:
_Արցախի բանակն ունի՞ անօդաչու թռչող սարքեր:
_Հայկական զինված ուժերը ունեն ԱԹՍ-ներ
_Զորահանդեսներում անօդաչու սարքերի ցուցադրումն արդյոք բխու՞մ է մեր շահերից:
_Ցանկացած զինատեսակի ցուցադրությունը ունի որոշակի նպատակ

Комментариев нет:

Отправить комментарий