понедельник, 25 февраля 2013 г.

Թուրքիայում հալածել են Խոջալուի հորինված դեպքերի ճանաչումը քարոզող ադրբեջանցիների (video)

az azeri xocali fake genocide turkey ankara




Ադրբեջանական կայքերը առավոտից տարածում են մի տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են Անկարայում ոտնատակ տալիս ադրբեջանական դրոշն ու հալածում ադրբեջանցիներին: Համաձայն կայքերից մեկի՝ ադրբեջանցի ուսանողները փորձել են Անկարայի կենտրոնում ակցիա իրականացնել՝ քարոզելով իրենց հորինած Խոջալուի «ջարդերի» հեքիաթը, ապա չգիտես որտեղից հայտնվել են անհայտ անձինք, ոչնչացրել են բոլոր պաստառները և կռիվ սկսել ակցիայի մասնակիցների դեմ՝ վնասվածքներ հասցնելով նրանցից 7-ին: Մեկ այլ լրատվամիջոց հավաստիացնում է, որ հարձակվողները քրդեր են եղել՝ PKK-ից:
Ադրբեջանական կայքերից մեկն ավելի հեռու է գնում՝ տեսնելով կատարվածի մեջ հայկական հետք J
Կայքը գրում է. «Ակցիայի մասնակիցները պատմում են, որ դաժան ծեծի են ենթարկվել…Էգե Հեզթօղլուսուն վկայում է, որ իրենց վրա հարձակվողները Թուրքիայի հայամետ խմբավորումներից էին, քանի որ պարբերաբար վանկարկում էին՝ մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս քուրդ ենք, մենք բոլորս Հրանտ Դինքն ենք…»:
Փաստորեն, «դաժան» ծեծի ենթարկված բազմաչարչար ադրբեջանցիներին դաս են տվել՝ «հայամետ վանկարկումների հնչյունների» ներքո՝ Թուրքիայի սրտում: J Բնավ զարմանալի չէ՝ եթե ադրբեջանցիները հայկական հետք տեսնեն, երբ նույնիսկ Բաքվի սրտում ինչ-որ մեկը հանկարծամահ լինի: 

Комментариев нет:

Отправить комментарий