четверг, 28 марта 2013 г.

«Արմենիա» շոգենավը.նավարկելով՝ Անգլիայի ու ԱՄՆ միջև` 1915-ին խորտակվել է


Այն փաստը, որ «Արմենիա» շոգենավը նավարկում էր բաց ծովում և բեռներ էր փոխադրում Հյուսիսային Ատլանտիկայում, նորություն է նաև հայերից շատերի համար:
armenian ss armenia 1915 massacre genocide


«Արմենիա» բեռնատար շոգենավը նավարկում էր Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Ատլանտիկայի միջև 20-րդ դարի սկզբին: Նրա նավաբեկության վերջին վայրը հայտնի չէր մինչև 2008 թվականը:
Շոգենավը կառուցվել է 1896 թվականին Բելֆաստի Harland & Wolff ընկերությունում, որտեղ հետո կառուցվեց «Տիտանիկը»: Նավը 156 մ երկարություն ուներ ու 8825 տոննա ծավալ:
Նավը շահագործման հանձնվեց 1895թ. նոյեմբերի 25-ին: Նավը ստացել է իր անվանումը սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի ժամանակ հայերի կոտորածի մասին հաղորդագրություններից հետո: Դա փոքր, բայց նշանակալի ժեստ էր ի սատարումն հայ ժողովրդի:
«Արմենիա» շոգենավն իր վերջին ուղևորությունը սկսել է 1915 թվականին 175 ուղևորներով:
Հունիսի 28-ին նավը ենթարկվեց գերմանական սուզանավի գրոհին և ջրի տակն անցավ հաշված րոպեների ընթացքում: Զոհվեց 29 մարդ, այդ թվում 19 ամերիկացի: Զոհերի մեծ մասը աֆրոամերիկացիներ էին: Նավաբեկության վայրը հայտնաբերվեց 2008 թվականին, գրում է Տիգրան Քալաջյանը The Armenian Mirror-spectacor-ում:

Комментариев нет:

Отправить комментарий