пятница, 22 марта 2013 г.

Արոնյանը հաղթեց Ռաջաբովին. Ադրբեջանում արդարացնում են սեփական շախմատիստի պարտությունը



Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Լոնդոնում ընթացող Աշխարհի չեմպիոնների հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում սեւ խաղաքարերով մեթոդաբար մեծացնելով ճնշումը Թեյմուր Ռաջաբովի նկատմամբ՝ ադրբեջանցուն պարտադրեց 54-րդ քայլում անձնատուր լինել: Հաջորդ տուրում Արոնյանը, որն ունի 4,5 միավոր, խաղալու է սպիտակներով՝ Ալեքսանդր Գրիշչուկի հետ: 

Ադրբեջանական մամուլը հարկադրված էր անդրադառնալ կայացած փաստին, սակայն մամուլը չէր լինի ադրբեջանական, եթե ամեն կերպ չփորձեր արդարացնել իրենց շախմատիստին: Ուստի մեկնաբանում են ենթադրական-պայմանական եղանակի և արդեն իսկ կայացած հաղթանակի փաստը, ավելին՝ սպորտի բնագավառից փաստը վերլուծելու, Ռաջաբովի շանսերի և Արոնյանի զուտ պատահական հաղթանակի միֆն օգտագործելու միջոցով: Օրինակ՝ Կարող ենք ենթադրել, որ Ռաջաբովը շատ մեծ շանսեր ուներ հաղթելու կամ Արոնյանը ասաց, որ միայն բախտի քմահաճույքն էր ուժեղ մրցակցի նկատմամբ իր տարած հաղթանակի պատճառը կամ Ռաջիբովի խաղը հենց սկզբից բարդ դասավորվեց...

Անհամբեր սպասում ենք, թե երբ են ադրբեջանցիները գրելու՝ Ռաջաբովը զբաղեցրեց պատվավոր երկրորդ տեղը :) 

Комментариев нет:

Отправить комментарий