понедельник, 1 апреля 2013 г.

Հայ զինվորի լուսանկարի փոխարեն՝ զոհված ադրբեջանցու նկարը. լրատվական կայքի ստոր քայլը



Հայկական լրատվական կայքերից մեկը, որը մուտքերի թվով առաջատարներից է մեր մեդիադաշտում, այսօր հոդված է հրապարակել ոչ մարտական պայմաններում զոհված հայ զինվորի մասին՝ նյութին կից Ալբերտ Ադիբեկյանի լուսանկարի փոխարեն ներկայացնելով մարտի 16-ին զոհված ադրբեջանցի զինծառայող Միրիև Էլվին Ֆիքրեթօղլուի լուսանկարը:  Այս նկարը տարածում էր գտել ադրբեջանական սոցցանցային էջերում, ապա նաև տեղեկատվական կայքերում, որտեղից էլ մեծ սիրով օգտվել է կամ նյութի հեղինակ Լիլիթ Քալաշյանը, կամ 1in.am-ի խմբագիրը կամ էլ կայքի ադմինիստրատորը:
Նշեմ, որ մի շարք օգտատերեր գրում էին 1in.am-ի ֆեյսբուքյան էջին՝ խնդրելով անմիջապես հեռացնել լուսանկարը և ներկայացնում նկարի իրական աղբյուրը, սակայն այդպես էլ արձագանք չէին ստանում:
Շատ ցավալի է, որ մեր իրականության մեջ կան անձինք, ովքեր հանուն բարձր վարկանիշի պատրաստ են առանց բացառության ցանկացած ստոր քայլի...
Կարծում եմ՝ զոհված Ալբերտ Ադիբեկյանի հարազատները իրավունք ունեն առնվազն ներողություն պահանջել նման անպարկեշտ քայլի համար...

1 комментарий:

  1. 1in.am-@ lriv vochxarneren... dranc youtube-i aliqic mi hat azer videoer goxace u hakahaykakan vernagrov taracumer.... mi 2-3 hogov grecinq vor boxoqi et video hamar vorpes hexinakayin iravunqneri xaxtum, xpnvac admin@ brnec ira original videon jnjec + et lur@ 1in.am kayqic jnjec...de ari dranc ban asa..........

    ОтветитьУдалить