четверг, 11 апреля 2013 г.

Թուրքերը ձերբակալել են 2 ադրբեջանցի ահաբեկչի



az azeri azerbaijani spy terrorist turkey


«Հաբերթուրք» լրատվական կայքի տեղեկացմամբ` Թուրքիայի անվտանգության ուժերի հատուկ օպերացիայի արդյունքում ձերբակալվել են «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության 12 անդամի, որոնք նախապատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել Թուրքիայի տարածքում: Նրանցից 2-ն ադրբեջանցի են. 2-ը` չեչեն, մնացած 8-ը` թուրք: Հայտնի է դարձել, որ նրանք հատուկ պատրաստություն են անցել Աֆղանստանում գտնվող «Ա Քաիդա»-ի ճամբարներում:

Ձերբակալվածների  մոտից հայտնաբերվել և առգրավվել են զենքեր, պայթուցիկ նյութեր: Իսկ առգրավված համակարգիչների կոդավորված հիշողության վերծանումից պարզվել է, որ ահաբեկիչները ծրագրել էին մահափորձ իրականացնել Թուրքիայում հայտնի հեռուստահաղորդավար Աջուն Իլիջալի և գրող Ադնան Օքթարի դեմ:

Նախատեսված է եղել նաև հարձակում իրականացնել Քոչի թանգարանի, ԱՄՆ դեսպաատան և Բալաթթայի սինագոգի վրա:

Комментариев нет:

Отправить комментарий