суббота, 20 апреля 2013 г.

«Մենք բոլորս ղարաբաղցիներ ենք» թուրք-ադրբեջանական, հակահայկական ակցիա


az azeri azerbaijani action turkey genocide


Համաձայն թուրքական Anadolu լրատվական գործակալության հայտնած տեղեկության՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման դեմ «անձնուրաց» մարտնչող թուրքական կազմակերպություններից մեկն ապրիլի 21-ի հայ-թուրքական սահմանին կից (կոնկրետ տեղը չի նշվում) անցկացնելու է «Մենք բոլորս ղարաբաղցիներ ենք» ակցիան: Կազմակերպության ղեկավար Գյոքսեզ Գյուլբեյը նշել է, որ իրենց հիմնական նպատակն է ցույց տալ, որ 1915-1918 թթ. հայերն են կոտորել թուրքերին, այլ ոչ թե հակառակը: Այդ դեպքում հարց է ծագում՝ ի՞նչ կապ ունի Արցախը՝ Ղարաբաղը J

Բայց քանի որ թուրք-ադրբեջանական տրամաբանությունը կարելի է որպես նոր գիտական-հոգեբանական եզր դիտարկել, նշված ակցիայի իմաստը դառնում է պարզ ու հասկանալի: J  Չի բացառվում, որ այս կազմակերպության շարքում լինեն ադրբեջանցիներ, իսկ եթե նույնիսկ չկան էլ, ապա թուրքերը, ակցիայի նման խորագիր ընտրելով, փորձում են շահագրգռել ադրբեջանցիներին, ևս մեկ անգամ շեշտել իրենց եղբայրական կապերն ու «ընդհանուր նպատակները»: Ակցիայի մանրամասները չեն հաղորդվում:

Այս ամենից, հուսով եմ, մեր հայրենակիցները կեզրակացնեն, որ «հայաստանցի-ղարաբաղցի» բաժանման գաղափարներն առաջ քաշելով՝  մեխանիկորեն հավասարվում են վերոնշյալ ակցիայի մասնակիցներին՝ դառնալով թուրք-ադրբեջանական քարոզչության ջատագովը:

Комментариев нет:

Отправить комментарий