пятница, 17 мая 2013 г.

Ադրբեջանի սադրանքներն արթուն են նույնիսկ «անմեղ» Եվրատեսիլ-2013-ում

«Եվրատեսիլ-2013»-ին Հայաստանը ներկայացնում էր Dorians խումբը, և մենք անցանք եզրափակիչ: Ուռա՜, ուռաաաաա՜, ուռա՜… :)




Բայց մեր հարևան երկրում ուշի ուշով հետևում են ոչ այնքան սեփական մասնակցի ելույթին, որքան մեզ՝ հայերիս: 

az azeri eurovision 2013 armenia dorians gor

Անժելա Էլիբեգովայի էջում նկատեցի, որ ադրբեջանական կայքերից մեկի՝ անքնությամբ և հախուռն երևակայությամբ աչք ծակող աշխատակիցները, չկարողանալով մեր տղաների անթերի ելույթի մեջ որևէ բացասական բան գտնել, հարկադրված կենտրոնացել էին Dorians-ի մասին պատմող կարճ հոլովակի վրա, որը նախորդում էր կենդանի ելույթին: Այստեղ մի քանի վայրկյանի ընթացքում ներկայացված էր խմբի ֆոտոսեսիան (Photoshoot) հայկական վանքերից մեկում: Քանի որ ադրբեջանցիները քնած թե արթմնի տենչում են Արցախը, նրանք հավաքվել ու որոշել են, որ հոլովակում Գանձասարն է :) ` նույնիսկ բացատրության մեջ Գանձասարի սխալ տեղադրություն ներկայացնելով: Եվ, անշուշտ, ադրբեջանցիների հրապարակումն ուղեկցվում է Գանձասարի համալիրը՝ «աղվանական, այլ ոչ թե հայկական» լինելու մասին ստահոդ բարբաջանքներով: Հայ օգտատերերի ստվար մի զանգված փորձեց պատմական փաստերով և նկարներով բացատրել, որ նախ Գանձասարը հայկական է, և հետո հոլովակում առհասարակ Գանձասարը չէր: Նրանք բոլորն իսկույն արգելափակվեցին: Իրենք իրենց՝ որոշում, իրենց իրենց՝ գրում, իրենք իրենց ասում-խոսում-ուրախանում են :)


Մեր մեջ ասած՝ լուսանկարներն իրականում արված էին Գեղարդի վանքում, բայց դե այս փաստը բնավ չի հուզում Ադրբեջանին:




Keep on your gossip, Azerbaijan!

Комментариев нет:

Отправить комментарий