понедельник, 13 мая 2013 г.

Արևմտահայերենը Թուրքիայում վերացման վտանգի տակ գտնվող լեզու՞ է

turkey armenian alphabet unesco map


Ըստ թուրքական «Demokrathaber.net» լրատվական կայքի` UNESCO-ի կողմից հրապարակած «Աշխարհում վտանգված լեզուների քարտեզ»-ի համաձայն` աշխարհում 2400 լեզու վերացման վտանգի տակ է գտնվում:

Ըստ UNESCO-ի քարտեզի`Թուրքիայում վտանգի տակ է գտնվում 18 լեզու` այդ թվում արևմտահայերենը: Քարտեզում լեզուները բաժանված են 5 խմբի`«խոցելի լեզուներ»,  «բացահայտ վտանգի տակ գտնվող», «լուրջ վտանգի տակ գտնվող», «ծայրահեղ վտանգի տակ գտնվող» և «մեռած» լեզուներ:
Թուրքիայում ադգիերենը, չերքեզերեն և զազայերենը գտնվում են խոցելի լեզուների խմբում: Իսկ Համշենի հայկական բարբառը, լազերենը, պոնտոսյան հունարենը , աբխազերենը, արևմտահայերենը, հունարենը և ասորերենը բացահայտ վտանգի տակ գտնվող լեզուների խմբում են :

Նշենք, որ նույն քարտեզի համաձայն Հայաստանում վտանգի տակ է ընդամենը երկու լեզու` պոնտոսյան հունարենը և ասորերենը:

Комментариев нет:

Отправить комментарий