понедельник, 13 мая 2013 г.

Ստամբուլի երկրորդ հայուհին, որի հայերեն երգը հնչում է թուրքական հեռուստաեթերում (video)


erlin armenian singer istanbul armenian song tuncel orhan TRT



Ստամբուլահայ երգչուհի Էրլին Թոմաօղլուի «Ձյունի փաթիլ» արևմտահայերեն երգը մայիսի 11-ից սկսած հեռարձակվում է թուրքական «TRT Müzik» հեռուստաալիքով, բացի այդ վերջերս Ստամբուլում թողարկվել է հայազգի երգչուհու «Տարիներ վերջ» ձայնասկավառակը, որում տեղ գտած երգերն արևմտահայերենով են:

Ձայնասկավառակի10 երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը հենց ինքը` Էրլինն է: Նշենք, որ  երգչուհին ծնվել ու մեծացել է Ստամբուլում, այժմ՝ որպես երաժշտության ուսուցչուհի, աշխատում է Ստամբուլի Գալֆայան հայկական մասնավոր նախակրթարանում:

Աղբյուր՝  http://ermenihaber.am/?lang_id=2&menyu_id=9&news_=5&cur_news=155


Комментариев нет:

Отправить комментарий