воскресенье, 9 июня 2013 г.

Արցախի արտգործնախարարը՝ Բրյուսելում. Ադրբեջանցիների ցույց՝ կրկին Բրյուսելում







Այսօր աչքովս ընկավ, որ Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը կարճաժամկետ այցով  մեկնել է Բրյուսել, որտեղ էլ մի շարք հանդիպումներ է ունեցել Եվրախորհրդարանի պատգամավորների հետ, բրյուսելյան ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների ու Բելգիայի հայկական համայնքի ղեկավարների հետ: 

Իսկ ահա նույն ժամանակ ադրբեջանական կայքերն էլ գրում էին, որ Բրյուսելում ադրբեջանցիները ցույց են անում. շուրջ 50 ադրբեջանցի ակտիվիստներ հավաքվել են Բրյուսելի կենտրոնում ու նույնիսկ հանդիպել ԵԽ դեպարտամենտի Ասիայի հարցերով գլխավոր քարտուղար Ֆիլիպ Կամարիսի հետ: 

Երբ մինչև վերջ չէի ընթերցել լուրը, խորապես համոզված էի, որ ցույցն ուղղված էր Արցախի արտգործնախարարի այցի դեմ: Դե բոլորս գիտենք, թե որքան ծանր են տանում մեր հարևանները Արցախի ցանկացած պաշտոնյանի գործունեությունը՝ հատկապես երկրի սահմաններից դուրս:

Բայց արի ու տես…

Ադրբեջանցիների բողոքի ցույցն իրականում նպատակ ուներ հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի ներքին խնդիրներին: Ցուցարարները կոչ էին անում ուշիուշով հետևել Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին, իսկ Կամարիսի հետ հանդիպմանը քննարկել էին Ադրբեջանում մարդու և ազատ խոսքի իրավունքների զանգվածային խախտումների դեպքերը:

Փաստորեն, Ադրբեջանում այնքան լարված իրավիճակ է, որ Արցախի արտգործնախարարի այցն ու հանդիպումները վրիպել է ադրբեջանցի ակտիվիստների ուշադրությունից, մինչդեռ 2010-ին ու 2011-ին Բրյուսելի ադրբեջանական կազմակերպությունները միահամուռ բողոքում էին հայկական «ագրեսիայի» դեմ և Խոջալուի մտացածին «ցեղասպանության» ընդունման համար: :)

«Ադրբեջանական տրամաբանությունը» կարելի է ընդգրկել համաշխարհային հանրագիտարաններում՝ որպես հատուկ հասկացություն: ;)

Комментариев нет:

Отправить комментарий