вторник, 18 июня 2013 г.

Տորթամոլ Ադրբեջանը, ադրբեջանական թութն ու ձկները

«Բաքվում զանգվածային թունավորում է», «Ադրբեջանում սուր թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել մի քանի ընտանիք»...


az azeri azerbaijani cake ilham aliyev


Հունիսի 17-ին ադրբեջանական կայքերը հրապարակեցին, որ Ալբալիբագում՝ Բուզովնի գյուղակում, գրանցվել է զանգվածային թունավորման դեպք: 8 քաղաքացիներ՝ Մանսուրա Շաֆիևան, Սաիդը, Սուբխանը, Աֆսան Հուսեյնովը, Շահանը, Սուրիա Սալիգովան, Փարվանա Նիֆթալիևան և Էլլադա Ահմեդովան, տորթից սուր թունավորման ախտորոշմամբ տեղափոխվել են բժշկական կենտրոն: Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն:


Պարզվում է՝ դեռևս մեկ շաբաթ առաջ Ադրբեջանում ստանդարտների վերահսկման պետական ծառայությունը բազում հայց-դիմումներ էր ստացել: Համաձայն դրանց՝ Ադրբեջանի տարբեր քաղաքաներում՝ մասնավորապես Բաքվում, արևելյան քաղցրավենիքն ու թխվածքները պատրաստում են սանտիրական վատ պայմաններով աչքի ընկնող փուռերում, թխվածքի պատրաստման գործարաններում ու հրուշակարաններում: МИР-24 հեռուստաընկերության լրագրողի հետ պետծառայության աշխատակիցները շրջել էին հրուշակարաններում և տեղում արգելել մի քանիսի գործունեությունը՝ փաստելով՝ հակասանիտիրական պայմաններում թխված տորթերն ու ստեղծված հրուշակեղենը հատկապես տաք եղանակին վերածվում են խիստ թունավոր զանգվածի:

Փաստորեն, հունիսի 17-ի դեպքը ցույց տվեց, որ կանխարգելիչ գործողություններն արդյունավետ չեն եղել…

Ադրբեջանցիները թերևս հատուկ սեր են տածում տորթերի նկատմամբ. 2009-ին՝ Գանձակում (Գյանջա)՝ 30 մետրանոց ու 5 տոննա կշռով տորթ էին սարքել, 2010-ի փետրվարին Աստարայում 10 մետրանոց տորթ էին պատրաստել, և, վերջապես, օ Ալլահ, 2011-ի դեկտեմբերի 24-ին Ձերդ գերազանցության Իլհամ Ալիևի 50-ամյակին 50 մետրանոց մեծ տորթ էին թխել Սումգայիթում, 2012-ին՝ 51-ամյակի առթիվ՝ 51-մետրանոց :))  Տեսնես՝ սրանք ինչ սանիտարական պայմաններում են պատրաստել ;)


Ի դեպ, Գանձակում մարդկանց չէին թույլատրել օգտվել հսկայական տորթից. համացանցում հայտնվել էր մի լուսանկար, որտեղ զառամյալ տիկնոջն ադրբեջանցի ոստիկաններն արգելում են տորթի սեղանին մոտենալ:

Բաքվում որոշակի թիվ են կազմում նաև սպիտակ թթից թունավորումները: Դրանցից ամենաաղմկահարույցը մայիսի 23-ին Գետաբեկի շրջանի 22 բնակիչների (11-նրանցից անչահաս էր) զանգվածային թունավորման դեպքն էր:

2012-ին էլ ադրբեջանական կայքերը գրել էին Ղազախի շրջանում ձկից թունավորված 35 մարդու մասին:


Եզրակացություն. որքան հեռու ադրբեջանական տորթից, թթից ու ձկներից, այնքան ավելի ապահով  :)

Комментариев нет:

Отправить комментарий