среда, 19 июня 2013 г.

Իրանի ադրբեջանցիները հրաժարվել են Իրանի դրոշից և «Ադրբեջան» վանկարկելու արդյունքում՝ ծեծ կերել

Հունիսի 18-ին Իրանի Ուրմիա քաղաքում ֆուտբոլի սիրահարները տոնել են Իրանի թիմի՝ Բրազիլիայում անցկացվող 2014-ի ֆուտբոլի առաջնությանը մասնակցելու իրավունք ստանալը։




Քաղաքով մեկ բնակիչներին բաժանել են Իրանի դրոշը, երկրպագուները դուրս են եկել փողոց՝ իրադարձությունը նշելու։

Եվ ահա, ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, տեղաբնակ ադրբեջանցիներին բնավ դուր չի եկել Իրանի դրոշի առկայությունը տոնախմբությանը, ուստի վերջիններս, ի պատասխան «բողոքի», սկսել են վանկարկել «Կեցցե´ Ադրբեջանը»՝ հրաժարվելով Իրանի իսլամական հանրապետության դրոշը կրելուց։


Իրանցի ֆուտբոլի երկրպագուներն ընկալել են դա՝ որպես վիրավորանք, և կողմերի միջև բախումներ են սկսվել։


Համաձայն ադրբեջանական կայքերի՝ իրանցի բնակիչները ծեծի են ենթարկել ադրբեջանցիներին, իսկ միջադեպին ականատես ոստիկանական ուժերը չեն խառնվել։


Հետաքրքիր է՝ ինչ արձագանք կլիներ Ադրբեջանում, եթե ասենք Բաքվի կենտրոնում Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականին նվիրված տոնախմբությանը փողոց դուրս գային թալիշները՝ բացականչելով. «Կեցցե´ անկախ Թալիշստանը» J

Խորապես համոզված եմ, որ ադրբեջանական ոստիկանությունը ոչ միայն չէր խառնվի, այլևս սիրով կմասնակցեր թալիշների ծեծին, ապա կձերբակալեր նրանց։

Комментариев нет:

Отправить комментарий