вторник, 25 июня 2013 г.

Հյորեմ Սուլթանը՝ հայ աղջկա դերու՞մ. Նոր ֆիլմ ադրբեջանցու և հայի «սիրո» մասին

az azeri turkey armenian armenia



Ինչպես տեղեկացնում է Թուրքագիտական պորտալը, 2014-ի աշնանանային եթերաշրջանի համար Թուրքիայում կարող են հայ աղջկա և ադբերջանցի տղայի սիրո մասին հեռուստասերիալ նկարահանել։ Նման տեղեկություն է տարածել թուրքական «Աքշամ» պարբերականը։ Ըստ աղբյուրի՝ ֆիլմը նկարահանելու գաղափարը «Այ Յափըմ» ընկերությանն է, իսկ այն նախատեսվում է ցուցադրել թուրքական հեղինակավոր Kanal D հեռուստաալիքով։
Ֆիլմի հեղինակները ցանկանում են գլխավոր դերերը կատարելու համար հրավիրել Մերյեմ Ուզերլիին, ով «Սքանչելի դար» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհին է՝ Սուլթան Սուլեյմանի կյանքի մասին հայտնի հեռուստասերիալում Հյորեմ Սուլթանի դերասանուհին և մեկ այլ հայտնի աստղ Քըվանչ Թաթլըթուղին։

Ադրբեջանական կայքերը, հղելով թուրքական աղբյուրներին, հաստատում են այս նորությունը, սակայն ինչպես երևում է, արձագանքներն այդքան էլ դրական չեն։

Եթե ֆիլմը նկարեն ու եթեր դուրս գա, միանշանակ կգտնվեն այնպիսի հայեր, որոնք կուլ կտան «հայերի ու ադրբեջանցիների բարեկամության», նույնիսկ` «փոխադարձ» սիրո քարոզչական հակահայկական թեզերը՝ մատուցված գեղեցիկ կադրերի ու դերասանական խաղի տեսքով։ Ուշադրություն դարձրեք նաև, որ ըստ սցենարի՝ հայ է ոչ թե տղան, այլ աղջիկը, մինչդեռ կարող էր և հակառակը լինել։ Սա էլ է մտածված քայլ, որպեսզի հայ աղջկա կերպարը խեղաթյուրվի։ Այնպես որ նախօրոք եմ ասում՝ զգոն եղեք, թուրքերը երբևէ հայամետ ու հայանպաստ քայլ չեն արել, իսկ այս ֆիլմը բացահայտ քարոզչություն է լինելու՝ ուղղված հենց մեր դեմ, որպեսզի սերիալների հովերով տարված 16-20 տարեկան հայ երիտասարդներն անկեղծորեն հավատան՝ սերն այնքան ուժեղ է, որ «կարող է միավորել միմյանց թշնամի հային ու ադրբեջանցուն»։ Չեմ զարմանա անգամ, եթե թուրքերն Ադրբեջանում ֆիլմը չցուցադրեն, բայց թարգմանեն հայերեն, որպեսզի հայ հեռուստադիտողը նայի կամ էլ ռուսերեն թարգմանությամբ տրամադրեն հետագայում ռուսական հեռուստաալիքներին՝ կրկին հայ հեռուստադիտողների ներգրավվելու նպատակով։

Комментариев нет:

Отправить комментарий