суббота, 8 июня 2013 г.

Թուրքիայից Վանա կատուներ են հատել սահմանը՝ Շիրակի սահմանամերձ գյուղում հայտնվելով




van cat armenia turkey border shirak



Ինչպես տեղեկացնում է Sirakcentre.org կայքը, այսօր՝ հունիսի 8-ին,  մի հետաքրքիր դեպք գրանցվեց Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերից մեկում. բակում հանգիստ պառկել էր մեկ աչքը՝ կանաչ, մյուսը՝ կապույտ Վանա կատուն


Պարզվեց, որ անցած տարի աշնանը, երբ Շիրակի ջրամբարի այդ հատվածը ցամաքում է, երկու փոքրիկ կատուներ անցել են սահմանը և հայտնվել են այդ սահմանամերձ գյուղում: Ցավոք, կատվի ձագերին առաջինը գտած ընտանիքի տանտիրուհին, չճանաչելով, որ իրենց գտածները Վանա կատուներ են և չիմանալով`դրանք իրենցից ինչ արժեք են ներկայացնում, պատշաճ խնամք չի ցուցաբերել, ինչի պատճառով կատվի ձագերից մեկը սատկել է: Մյուս ձագը բարեբախտաբար հայտնվել է նույն գյուղի մեկ այլ բնակչի` կենդանիների հանդեպ սեր ունեցողի մոտ , ողջ-առողջ է և ձագուկների է սպասում:

6 комментариев:

  1. Սրանք Վանա թուրքական անգորաներ են հարգելի ԱՆի ... Սրանք հիբրիդներ են ... Մաքրարյուն Վանա կատուների պոչն ամբողջությամբ ծիրանագույն է ... նաեւ գլխի վրա կան ծիրանագույն լաքաներ ...

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Շնորհակալ եմ մեկնաբանության համար, հարգելի Սառա: Իսկ ի՞նչ եք կարծում՝ լավ չէ, որ սահմանն անցած կատուներին՝ թեկուզ հիբրիդներին, մենք այստեղ պահենք, լավ կլինի առհասարակ Հայաստանում Վանա կատուներ փորձել բուծել:

      Удалить
    2. Վանա կատուներ Հայաստանում վաղուց բուծվում են... իսկ իմ էջից հեռացվել է Ձեր լինկը որովհետեվ ապատեղեկատվություն է իր մեջ պարունակում... փոխեք տեքստը և նշեք որ սրանք հիբրիդ են ոչ թէ Վանա կատու, սրանք ուղղակի բիզնեսի հեշտ տարբերակ են ծառայում խաբեությամբ փող աշխատողների համար

      Удалить
  2. Этот комментарий был удален администратором блога.

    ОтветитьУдалить
  3. Անպայման նշեք տեքստի մեջ որ սրանք հիբրիդներ են!!!!!!!1

    ОтветитьУдалить