суббота, 29 июня 2013 г.

Ավիացիայի հայկական ցուցադրություն՝ ժողովրդի համար (photo)


armenian armenia military air forces



 Հունիսի 28-ին, Հայաստանի զինված ուժերի ավիացիայի, ՀՕՊ զորքերի եւ ՌԷՊ ստորաբաժանումների կազմավորման 21-րդ տարեդարձն է։ Այս առիթով Էրեբունի օդանավակայանում կազմակերպվել էր զինատեսակների ցուցադրություն և ցուցադրական թռիչքներ։
Ես էլ գնացել ՝ դիտելու: :)
Ասեմ, որ շատ լավ էր կազմակերպված:  Եվ ամենակարևորը՝ ներկաներին թույլատրվում էր մոտենալ ինքնաթիռներին և ուղղաթիռներին, դիտել, հարցեր տալ, լուսանկարել: Ի զարմանս ինձ՝ շատ մարդ կար, բոլորն էլ խանդավառված էին՝ հատկապես ինքնաթիռների ու պարաշյուտիստների օդային ցուցադրությունից:


Ամենուր եռագույնն էր...

Կանխատեսում եմ, որ ադրբեջանական լրատվամիջոցները կարձագանքեն հետևյալ կերպ՝ մենք ռազմական շքերթ արեցինք, իսկ հայերը՝ ի պատասխան՝ միայն ավիաշոու: :)
Մենք կարիք չունենք ժողովրդի աչքում բանակի պատրանքներ ստեղծել կամ միլիոնավոր դոլարներ ծախսել մի զորահանդեսի վրա, որը նախատեսված է բացառապես վերնախավի համար:


Այս ավիացուցադրությունը հայերի համար էր, անկաշկանդ, բաց, առանց անվտանգության աշխատակիցների շարասյուների, առանց արգելքների ու կոպտությունների: Զինվորականները համբերատար պատասխանում էին բոլոր հարցերին: Ներկա էին նաև արտերկրացիներ, մասնավորապես՝ տապ ամռանն Հայաստան այցելած զբոսաշրջիկներ:


Ստորև ներկայացնում են ավիացիայի որոշ լուսանկարներ՝  զենիթահրթիռային համակարգեր, ԱԹՍ-ներ, ցուցադրության մեծ ու փոքր մասնակիցներին:









































































2 комментария:

  1. Ani jan,cheik uzel,ays deghekutuner@ "Sari aghjik"yergi masin Wikipedia i mej dneik?

    ОтветитьУдалить