среда, 12 июня 2013 г.

Իսպանիայի ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի բողոքի նոտային (video)

az azeri azerbaijan spain kabalye artsakh karabakh



Ինչպես գիտենք, հունիսի 5-ին Ադրբեջանը, համաձայն ընդունված ավանդույթի, բողոքի նոտա է հղել Իսպանիային՝ կապված աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերաթ Կաբալյեի՝ Արցախ այցելության և համերգի հետ։ Եվ այս ամենը, հիշեցնեմ, պետական մակարդակով։ ;)


Սակայն միայն օրեր անց՝ հունիսի 12-ին, Իսպանիայի ԱԳՆ-ն որոշել է պատասխանել Ադրբեջանի «բողոքի նոտային» դասական ձևով. «Նման այցելությունները կատարվում են անձնական նախաձեռնությամբ և չեն արտացոլում Իսպանիայի պաշտոնական քաղաքականությունը»։


Ադրբեջանում, թերևս, արդեն հոգնել են նման պատասխաններ լսելուց, քանզի հենց այսպիսի պատասխանից հետո հարցը փակվում է, և թեման այլևս չի կարող զարգանալ, եթե ասենք Ադրբեջանը չորոշի տնտեսական կամ քաղաքական հարաբերությունները խզել Իսպանիայի հետ։ Իսկ Ադրբեջանում դեռևս նման ցնորքի չեն հասել։ J

Նույն պատասխանը Ադրբեջանը պարբերաբար ստանում է ՌԴ-ից, Չեխիայից, Լատվիայից, Իսրայելից և բազում այլ պետություններից։ 

Ադրբեջանը նմանատիպ «բողոքի» նոտաներով ավելի շատ վնասում է սեփական միջազգային վարկանիշին, ինչի մասին էլ վկայում են օտարերկրյա ԶԼՄ-ներում ադրբեջանական սև ցուցակի մեկնաբանությունները։


Комментариев нет:

Отправить комментарий