понедельник, 15 июля 2013 г.

20-րդ դարի հայտնի ու անհայտ հայ նկարիչը. բացահայտում (photo)

Այսօր իմ և ձեր համար նոր նկարչի եմ բացահայտում :)  (չնայած միգուցե ձեզանից ոմանք գիտեն նրան)

armenian painter paul sarkisyan modern USA




Խոսքը հայազգի արդի արվեստագետ Փոլ Սարգսյանի մասին է: Վերջինս ծնվել է 1928-ին ԱՄՆ-ում՝ Չիկագոյում: Սովորել է Չիկագոյի արվեստի դպրոցում, ապա Օթիսի արվեստի ինստիտուտում, Լոս Անջելեսի ու Մեխիկոյի քոլեջներում: Անձնական ցուցահանդեսներ է ունեցել  Լոս Անջելեսում կերպարվեսի ARCO  թանգարանում, Հյուսթոնի ժամանակակից արվեստի թանգարանում, Չիկագոյի ժամանակակից արվեստի թանգարանում, Սանտա_Բարբարայի արվեստի թանգարանում, Վաշինգթոնի Կորկորան արվեստի թանգարանում: Մասնակցել է խմբային ցուցահանդեսների Գերմանիայում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Շվեյցարիայում, Ավստրալիայում: 


Փոլի աշխատանքներն ընդգրկված են Նյու Յորքի Մետրոպոլիտան թանգարանի, Վաշինգթոնի Հիրշհորն թանգարանի, Վաշինգթոնի Կորկորանի արվեստի պատկերասրահի, Չիկագոյի Արվեստի ինստիտուտի, Փասադենայի արվեստի թանգարանի, Մինեապոլիսի ու Աախենի թանգարանների հավաքածուներում: 



Ապրել ու աշխատել է Սանտա Ֆեում՝ սկսած 1972-ից: Թղթակցել է տարբեր հրատարակություններին ու թերթերին: Հենց այս տարիներին էլ ստեղծել է իր հանրահայտ «El Paso» (1971-1972) աշխատանքը: Իր գործերում հաճախ է օգտագործել կոլաժը, մետաքսանկարչությունը, ակրիլը: Համաձայն իմ դիտած նկարների՝ Փոլի արվեստում գերակշռում են աբստրակը-վերացական նկարչության տարրերը, որոնք ստեղծվում են երկրաչափական ֆորմաների ու թերթերից կտրված հատվածների օգնությամբ, բացի այդ նկարիչն իր կերտած հորինվածքներում կիրառում է լուսանկարներ, որոնք հիշողության և երևակայության խորհրդանիշներ են: Որոշ աշխատանքներում նկատվումէ  սյուրռեալիզմի վաղ շրջանի ազդեցությունը:


2005-ին անհատական մեծ ցուցահանդես է բացել Սանտա Ֆեում՝ ներկայացնելով ավելի քան 20 մոնումենտալ գործ, այդ թվում՝ El Paso-ն:



Ստեղծագործել է ամենատարբեր ոճերում և ուղղություններում՝ սկսած ռելաիստական-ֆոտոյից մինչև մոնումենտալ ժամանակակից: Աչքի է ընկնում իր աշխատանքների մի մասում յուրահատուկ նյութերի՝ ավտոմոբիլային էմալի, կտավի փոխարեն փայտե մեծ մակերևույթների, պոլիմերային խեժի օգտագործմամբ: Արդյունքում աշխատանքները ինքնատիպ փայլ են ստանում և լուսաստվերի խաղով ուշադրություն գրավում:
Ինձ ցավոք չհաջողվեց ավել տեղեկություն պարզել այս արվեստագետի մասին: Միայն կարող եմ ասել, որ 1981-ին ստեղծված «Անվերնագիր» կտավը տեղ է գտել աշխարհահռչակ Christies աճուրդի տան կայքում, վաճառքի է հանվել 2011-ի հունվարին, նախնական արժեքը՝  1875 ԱՄՆ դոլար: 
Փոլ Սարգսյանի և իր հետ հանդիպման մասին պատմում է Սանտա Ֆեի թանգարանի աշխատակից Լինդա Դուրհամը:
Գտել եմ նաև արվեստագետի մի քանի կտավներ: Ներկայացնում եմ ստորև:









Комментариев нет:

Отправить комментарий